Կաղապարի քննարկում:Տեղեկաքարտ Հայաստանի մարզ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի կաղապարաստեղծներ (ձեր լեզվամտածողությամբ ասած), Մի քանի օր է, որ ժամանակս տրամադրում եմ (առայժմ չեմ ուզում օգտագործել վատնել եզրը) հայերեն Վիկիպեդիային: Անկեղծորեն ուզում եմ շուտ սովորել Վիկիպեդիային, բայց հիմարություններ շատ եմ տեսնում: Այստեղ եմ գրում դժգոհությունս, քանի որ բառերի եմ հանդիպել, որ սկսում եմ կասկածել Ձեր հանրույթի լրջության վրա:

Եթե վիրավորանք կթվա, կանխավ ներողություն եմ խնդրում:

1, Հիմարաբանություն է կաղապարի այս երկու բառերը`

| քաղաքաթիվ = | գյուղահամայնքաթիվ = | գյուղաբնակավայրաթիվ =

Առաջարկում եմ փոխարենը գրել`

| քաղաքների թիվը = | գյուղական համայնքների թիվը = | գյուղական բնակավայրերի թիվը =

2, Եթե այնուամենայնիվ կաղապարում տողի երկարության խնդիր կա, թող խնդիրը լուծվի դիզայնով կամ համառոտագրությամբ:

Նպատակահարմար չէ Հայաստանի մարզեր կաղապարում նշել այս երկու կետերը, | ցամաք = , | ջուր = , քանի որ էական տեղեկատվություն չէ մարզերի մասին բառահոդվածի մեջ ներառելու համար:

3, | մարդահամարի տարեթիվ = - սրա փոխարեն ուղղակի բնակչության թվի աղբյուրը նշելու հնարավորություն ստեղծեք: Մարդահամարի տեղեկատվությունները սովորաբար շուտ են հնանում եւ ավելի թարմ ինֆորմացիաները միշտ հասանելի են տեղական ինքնակառավարման տարբեր տեղեկատվական կայքերում: Եթե այցելուին պետք լինի բնակչության թվաքանակ իմանա ու հայտնվի Վիկիպեդիայում, նման մի բան կմտածի` նավթալինի հոտ գալու հետ կապված:

4, Մարզը ներկայացնելու համար Կառավարություն գրելու փոխարեն կարելի է ուղղակի Մարզային իշխանություններ կամ Պետական կառավարում գրել: Մարզպետին ներկայացնելու համար Կառավարություն ձևը կոպիտ սխալ է:

Հույս ունեմ` ժամանակ չեմ վատնել այս քննարկման մեջ գրելու համար: -- Momikvardanyan 22:10, 17 Ապրիլի 2010 (UTC)[reply]