Կաղապարի քննարկում:Նշանակալիություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուսական տարբերակով սա Значимость = Արժևորություն և ոչ ղե նշանավորություն: Իմ կարծիքով:beko 12:32, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]

Ողջույն Beko ջան, անգլերեն սա notability է, որ նշանավորություն, ականավորություն և հռչակավորություն կարելի է թարգմանել: Իհարկե արժևորությունն էլ լավ տաբերակ է հնչում: Իմ կարծիքով, արժևորությունն ավելի սուբյեկտիվ բառ է քան օբյեկտիվ: Օրինակ, ըստ մեկի կարելի է կրոկները այնքան տգեղ և արժեզուրկ լինեն, որ «չարժի» նրանց մասին հոդված ունենալ. սակայն, նրանց մասին կա հոդված, քանի որ նրանք շատ տարածված, և դրա համար էլ նշանավոր են: Chaojoker 12:44, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]
«Ուշագրավություն» տարբերակին ո՞նց եք նայում։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 12:52, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]
Եթե գրում ենք հոդված առնետների մասին, ապա նրանք ոչ նշանավոր են, ոչ էլ առավել ուշագրավ 8-), այս կաղապարով ի՞նչ ենք ուզում ասել: Լեզվային երկու հղումները անգլերեն Վիքիին էին՝ մեկը արժևորություն էր, մյուսը՝ հեղինակավոր կարծիքը:beko 13:04, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]
Ոնց որ նույն բանը չէ, օրինակ այս կայքը բավականին ուշագրավիչ է, բայց դա չի նշանակում որ բավականին նշանավորություն ունի իր մասին հոդված ունենալու համար (իհարկե սա լավ օրինակ չէ, քանի որ նա հոդված ունի, իհարկե դա ոչ թե ուշագրավության համար է, այլ առաջինը իր տեսակում լինելու): Նշանավորություն Հայաստանում այլ միտք ունի՞, կամ վատ է հնչու՞մ:
Հ.Գ. Նախկան սրան հիշելը, ընդհատում կար: Հետաքրքիր չէ՞, որ Beko-ն էլ հենց նույն ժամանակ գրում էր առնետների մասին: :) Chaojoker 13:13, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]
Մի բան նկատեցի Beko-ի օրինակից... կարծես թե մենք նույն բառը գործ ենք ածում տարբեր մտքերով... օրինակ առնետները իբր կենդանիների աշխարհի տեսակներից մեկի ներկայացուցիչ հանրագիտարանի համար նշանավոր են, ըստ իս 8-) Chaojoker 13:16, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]
Կաղապարի իմաստը, կասկածելի հետաքրքություն/արժեք ներկայացնող հոդվածների պիտակման համար է, ասենք թե ինչ-որ առնետի տեսակի մասին հոդվածը կարծում եմ ամեն դեպքում ուշագրավ է Վիքիփեդիայի համար, բայց հարևան շենքի երեխեքի ֆուտբոլային թիմը, կամ միայն ՀՀ-ի 10000 ՀԿ-ներից ինչ-որ անհայտ կազմակերպություն հազիվ թե բավականաչափ նշանավոր է, կամ ինչ-որ ռեստարնում ցերեկը պահակ աշխատող, երեկոյան երգող «երգիչ»ի մասին հոդվածները հազիվ թե նշանակալի են։
Բավականին նուրբ հարց է, ինչպես Teak-ն է այն անվանում «գերքաղաքականացված»։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 13:51, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]
Իսկ ի՞նչ եք կարծում հենց այդ նշանակալի տարբերակի մասին: (Նշանակալիություն)
Եթե չեմ սխալվում, գերքաղաքականացված ասելով անգլերեն politically correct-ը նկատի ունեք: Դրանով հանդերձ որ տեսնում եմ այս կաղապարը կարելի է այդ նպատակով օգտագործվի, չեմ կարծում մեկ-ընդ-մեկ (one-to-one) հարաբերություն կա նրանց մեջ, և օր. Ալեքսեյի նշած հարևանի երեխաների ֆուտբոլի խմբի հարցում, դա իրապես նշանավոր (կամ նշանակալի) չի, և այստեղ ոչ մի politically correct լինելու հարց չկա: Chaojoker 14:03, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]
«Գերքաղաքականացված» ես ի նկատի ունեի` «politicized»։ Իմ անձնական կարծիքով կամայկան նյութ իր տեղը ունի վիքիփեդիայում, նույնիսկ հարևան շենքի ֆուտբոլային թիմը, եթե իհարկե գոյություն ունեն վստահելի աղբյուրներ։ Օրինակ ռուսերեն վիքիում գույություն ունի կանոնակարգ, ըոտ որի կամայական նյութ առանց վստահելի աղբյուրի (АИ-Авторитетный Источник) ենթակա է արագ հեռացման։ Այս տրամաբանությամբ հարևան շենքի ֆուտբոլի թիմը իր վիքիփեդիայի հոդվածը կունենա միայն այդ դեպքում, երբ արժանանա հիշատակման մամուլում, տպագիր գործերում կամ որևէ այլ հեղինակավոր տեղեկատվական րեսուռսներում։ Իսկ «նշանակալիության» խնդիրը նրանում է, որ այսպիսի կանոնակարգը տեղիք է տալիս չարաշահումների։ Անգլերեն վիքիում մի որևէ ձայնեղ (vocal) խումբ կարող է հեշտությամբ հեռացնել տալ իրենց դուր չեկող որևէ հոդված, քանի որ այն իբրև թե «նշանակալի» չէ, ինչը ինքնընստինքյան շատ սուբյեկտիվ չափանիշ է։ Ասենք Կարաբալան կարող է որոշ անձանց կողմից համարվել աննշանակալի («դե մի զահլա տանող ծաղկավաճառ էր էլի...»), սակայն մամուլում իր մասին հոդվածների քանակը և Երևանի կենտրոնական մասում տեղադրված արձանը ապացուցում են, որ Կարաբալան եղել է Երևանի այդ ժամանակաշրջանի մշակութային մի մաս։ Եվ քանի դեռ հոդվածը գրված կլինի չեզոք տեսանկյունից և վստահելի աղբյուրների քաղվածմամբ, չեմ տեսնում որևէ խնդիր կամայական թեմայով հոդվածի վիքիփեդիայում ընդգրկմանը։ ― Teak 15:05, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]

Նշանակալիություն ավելի ճիշտ թարգմանություն է:beko 14:50, 12 Հունիսի 2009 (UTC) ։Այդ դեպքում եկեք «նշանակալիություն» օգտագործենք։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 18:17, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]

Շատ բարի ;) Chaojoker 19:21, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]