Կաղապարի քննարկում:Նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաճույքով կթարգմանեի (և կխմբագրեի, եթե ճշտումներ կատարելու պատճառ հայտնաբերեմ) այս կաղապարը, եթե հնարավոր լիներ փոխել նրա վերնագիրը։ Վերնագիրն, անկասկած, քաղաքական-գաղափարախոսական լիցքավորում ունի, և զգացվում է ռուսերենի լեքսիկոնի ազդեցությունը։ «Նացիստական» պիտակն ավելորդ է։ Օրինակ, հոդվածների վերնագիրներում չենք օգտագործում «Պանթուրքական Ադրբեջանի զինյալ ուժեր» կամ «Մաոիստական Չինաստանի քաղաքներ» որոշիչ ածականները։ Տվյալ դեպքում, պարզապես «Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ» վերնագիրը բավարար է, իմ կարծիքով։ Ինչքան գիտեմ, «ուրիշ» «Գերմանիաները» համակենտրոնացման ճամբարներ չեն ստեղծել, այնպես որ թյուրիմացություն չի կարող առաջանալ։ Կամ կարելի է գրել «Երրորդ Ռայխ», որը պատմական և պաշտոնական ճիշտ անվանում է։ Wolf 00:14, 2 Փետրվարի 2010 (UTC)