Կալիումի օքսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիումի օքսիդ
Քիմիական բանաձևK₂O
Մոլային զանգված1,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,32 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան740 °C °C
Դասակարգում
CAS համար12136-45-7
PubChem9989219
EINECS համար235-227-6
SMILES[O-2].[K+].[K+]
ЕС235-227-6
ChEBI8164801
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կալիումի օքսիդ (K2O), կալիումի և թթվածնի իոնային միացություն, որն ունի հիմնային բնույթ։ Կալիումի ամենապարզ օքսիդն է, որը դեղինավուն երանգ ունեցող պինդ նյութ է։ Ռեակտիվ միացություն է և հազվադեպ է հանդիպում։ Որոշ արդյունաբերական նյութեր, ինչպիսիք են պարարտանյութերը և ցեմենտները, գնահատվում են՝ ելնենով այն հանգամանքից թե դրանում K2O-ի տոկոսային բաղադրությունը որքան է կազմում։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիումի օքսիդն առաջանում է թթվածնի և կալիումի փոխազդեցությունից, այս ռեակցիայի արդյունքում առաջացնում է կալիումի պերօքսիդ՝ K2O2: Հետագայում պերօքսիդի մշակումը կալիումով առաջացնում է օքսիդ[2]

Որպես այլընտրանքային և առավել կիրառելի սինթեզի եղանակ է՝ մետաղական կալիումով կալիումի նիտրատի տաքացումը, որի արդյունքում սինթեզվում է K2O-ն։

Սինթոզի մեկ այլ եղանակ է համարվում կալիումի պերօքսիդի տաքացումը 500 °C ջերմաստիճանում, որն էլ քայքայվում է այդ ջերմաստիճանում՝ առաջացնելով մաքուր կալիումի օքսիդ և թթվածին։

Կալիումի հիդրօքսիդը չի կարող հետագայում դեհիդրատացվել և վերածվել օքսիդի, սակայն այն կարող է փոխազդել հալված կալիումի հետ, որպես կողմնակի արտադրանք անջատելով ջրածին։

Հատկություններ և ռեակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

K2O-ն ունի հակաֆտորիտ բյուրեղյա վանդակ։ Այստեղ անիոնների և կատիոնների դիրքերը հակադարձված են CaF2-ում իրենց դիրքերի համեմատ՝ կալիումի իոնները կոորդինացված են 4 օքսիդի իոնների, իսկ օքսիդի իոնները՝ 8 կալիումի հետ[3][4]։ K2O-ը հիմնական օքսիդ է և խիստ ակտիվ փոխազդում է ջրի հետ՝ առաջացնելով կալիումի հիդրօքսիդ։ Այն քաղցրահամ է և կարող է անգամ մթնոլորտից ջուր կլանելու հետևանքով առաջացնել այս բուռն ռեակցիան։

Տերմինի օգտագործումը արդյունաբերության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական K2O բանաձևը (կամ պարզապես «K») օգտագործվում է մի քանի արդյունաբերական համատեքստերում. N-P-K `պարարտանյութերի համար, ցեմենտի և ապակեգործության ֆորմուլաներում։ Հաճախ կալիումի օքսիդը անմիջականորեն չի օգտագործվում այս արտադրատեսակների մեջ, սակայն կալիումի քանակությունը տրվում է K2O համարժեքի ձևով որն օգտագործվել է ցանկացած տեսակի պոտաշի համար,, օրինակ՝ կալիումի կարբոնատի։ Օրինակ, կալիումի օքսիդում կալիում ըստ քաշի կազմում է մոտ 83%, մինչդեռ կալիումի քլորիդում կազմում է ընդամենը 52%։ Հավասար քանակություն դեպքում կալիումի քլորիդն ի տարբերություն կալիումի օքսիդի ապահովում է ավելի քիչ քանակով կալիում։ Այսպիսով, եթե պարարտանյութը պարունակում է ըստ քաշի 30% կալիումի քլորիդ, ապա կալիումի ցուցանիշը, հիմնված կալիումի օքսիդի վրա, կլինի ընդամենը 18,8%։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dipotassium oxide
  2. Holleman, A. F.; Wiberg, E. "Inorganic Chemistry" Academic Press: San Diego, 2001. 0-12-352651-5.
  3. Zintl, Eduard; Harder, A.; Dauth B. (1934). «Gitterstruktur der oxyde, sulfide, selenide und telluride des lithiums, natriums und kaliums». Zeitschrift für Elektrochemie und Angewandte Physikalische Chemie. 40: 588–93.
  4. Wells, A.F. (1984) Structural Inorganic Chemistry, Oxford: Clarendon Press. 0-19-855370-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիումի օքսիդ» հոդվածին։