Կազանի կամուրջ
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Սանկտ Պետերբուրգ |
Տեսակ | քարե կամուրջ, ճանապարհային կամուրջ և կամարաձև կամուրջ |
Հատում է | Գրիբոեդովի ջրանցք |
Երկարություն | 18,8 մետր |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() |
Կազանի կամուրջ (ռուս.՝ Казанский мост), Սանկտ Պետերբուրգի կենտրոնական շրջանում գտնվող Գրիբոյեդով ջրանցքի վրայով ճանապարհային քարե կամարավոր կամուրջ, որը կապում է Կազանի և Սպասսկի կղզիները։ Ռուսաստանի դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ։ Քաղաքի երրորդ ամենալայն կամուրջը՝ Կապույտ (97,3 մ) և Ապտեկարսկի (96 մ) կամուրջներից հետո։ Քաղաքում ամենացածրը, նրա տակով նավերի անցումն արգելված է[2]։
Գտնվելու վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվելով Նևայի պողոտայի կենտրոնական հատվածում՝ կազմում է մեկ համույթ՝ հրապարակի և համանուն տաճարի հետ։ Մոտակայքում է գտնվում Զինգեռի տունը։ Վերևում Իտալական կամուրջն է, ներքևում՝ Բանկի կամուրջը։ Մոտակա մետրոյի կայարանը Նևայի պողոտան է՝ ելքը դեպի Գրիբոյեդով ջրանցք։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս վայրում գտնվող փայտե կամուրջը կոչվում էր Ռոժդեստվենսկի մոտակայքի Մարիամ Աստվածածին եկեղեցու անունով։ 1783 թվականից կամուրջը սկսեց կոչվել Կազանսկի մոտակայքում կառուցված Կազանի տաճարի անունով[3]։ 1923-1944 թվականներին կրել է Գեորգի Պլեխանով անունը[2][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1716 թվականին Նևայի պողոտայի և Կրիվուշի գետի խաչմերուկում կառուցվել է փայտե կամուրջ[5]։ Գոյություն ունեցող կամուրջը կառուցվել է 1765-1766 թվականներին ինժեներներ Վ.Ի.Նազիմովի և Ի.Մ.Գոլենիշչև-Կուտուզովի նախագծով[6][7]։ Կամուրջն ուներ չուգունե ճաղեր, նույն տիպի, ինչ պարսպապատը, Նևայի պողոտայի երկայնքով բավականին զառիթափ մուտքեր և դեպի ջուր տանող աստիճաններ[5]։
1805-1806 թվականներին Կազանի տաճարի կառուցման և Նևայի պողոտայի հարակից տարածքի վերակառուցման հետ կապված կամուրջը վերակառուցվել է ճարտարապետ Լ. Ռուսկայի նախագծով․ ընդլայնվել է ժամանակակից չափսերի համապատասխան, վերափոխվել են «ադամանդե» կոշտ ճակատամասը և աստիճանների՝ դեպի ջուրն իջնող հատվածը, կամրջի զառիթափությունը զգալիորեն կրճատվել է, չուգունե վանդակաճաղերը փոխարինվել են գրանիտե ճաղաշարերով[8][5]։
1880 թվականին կամրջի վրա ձիաքարշ երկաթուղային գծեր են անցկացվել, իսկ մայթերին՝ գրանիտե սալեր[9]։ 1887 թվականին մայթը լայնացվել է։[10]. 1912 թվականին կամրջի զննության ժամանակ հայտնաբերվում է աղյուսե կամարի ավերածություն, որը հնարավոր չէր մեկուսացնել։ 1934թ.-ին աշխատանքներ են տարվել աղյուսե կամարի վերանորոգման վրա [9].
1999-2003 թվականներին Լենմետրոգիպրոտրանս ինստիտուտի նախագծով իրականացվել է հիմնանորոգում, որի ընթացքում կամրջի կամարը վերականգնվել է 53 մ լայնությամբ, ամրացվել են ճանապարհների անցաքարերը և աղյուսե կամարը, կատարվել է ջրամեկուսացում, տեղադրվել են մայթը ճանապարհից բաժանող գրանիտե քարեր[9][11][9]։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միաթև քարե կամարային կամուրջ է։ Առաստաղի բացվածքը աղյուսե կամար է՝ կրաքարե սալերի շարքերով, գրանիտից պատրաստված ճակատային կամարներով։ Կամարը աղյուսե է՝ կրաքարե սալիկներիով, ճակատային հատվածը գրանիտե է[12]։ Կամարներն ունեն պարաբոլիկ կորի ուրվագիծ՝ առանց հիմնաքարերի։ Կամուրջի երկարությունը 17,5 (25,0) մ է, լայնությունը՝ 95 մ (քաղաքի երրորդ ամենալայն կամուրջը)[5][12]։
Կամուրջը նախատեսված է տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժի համար։ Կամրջի ավտոճանապարհը ներառում է տրանսպորտային միջոցների երթեւեկության համար նախատեսված 8 գոտի։ Ճանապարհը ծածկված է ասֆալտբետոնով։ Մայթերին դրված են հսկա գրանիտե սալեր։ Մայթերը երթևեկելի հատվածից բաժանված են գրանիտե եզրաքարով վերևում, իսկ ներքևի մասում պարիսպ չկա մայթին մոտ: Որպես պարսպապատեր օգտագործվել են ամուր գրանիտե պարապետներ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=7810694004
- ↑ 2,0 2,1 Синдаловский Н. А. Легенды и мифы Невского проспекта. — Центрполиграф, 2019. — 480 с. — ISBN 978-5-227-08618-1
- ↑ Городские имена сегодня и вчера: Петербургская топонимика / сост. С. В. Алексеева, А. Г. Владимирович, А. Д. Ерофеев и др. — 2-е изд., перераб. и доп. — СПб.: Лик, 1997. — С. 51. — 288 с. — (Три века Северной Пальмиры). — ISBN 5-86038-023-2.
- ↑ Энциклопедия Санкт-Петербурга
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Степнов, 1991, էջ 307
- ↑ Е. В. Плюхин, А. Л. Пунин Мосты повисли над водами… / And bridges spanned the water` width…. — 2-е изд. — Л.: Аврора, 1977. — С. 29.
- ↑ Бунин, 1986, էջ 62
- ↑ «Дело о построении нового моста у Казанского собора в Петербурге // РГИА ф.1286 оп.1 д.185». Президентская библиотека (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Мостотрест
- ↑ С.-Петербургское городское общественное управление в 1887 году. Отчёт городской управы. — СПб., 1888. — С. 52.
- ↑ ЗАО «Институт «Стройпроект». История в проектах, 1990—2010. — 2010. — С. 32. — 116 с.
- ↑ 12,0 12,1 Тумилович, Алтунин, 1963, էջ 99
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бунин М. С. Мосты Ленинграда. Очерки истории и архитектуры мостов Петербурга — Петрограда — Ленинграда. — Л.: Стройиздат, 1986. — 280 с.
- Новиков Ю. В. Мосты и набережные Ленинграда / Сост. П. П. Степнов. — Л.: Лениздат, 1991. — 320 с.
- Тумилович Е. В., Алтунин С. Е. Мосты и набережные Ленинграда. Альбом. — М.: Издательство Министерства Коммунального Хозяйства РСФСР, 1963. — 298 с.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Казанский мост» (ռուսերեն). СПб ГБУ «Мостотрест».
- «Казанский мост» (ռուսերեն). Энциклопедия Санкт-Петербурга.(չաշխատող հղում)