Ծիածան (թերթ, Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիածան (այլ կիրառումներ)

Ծիածան, հասարակական-քաղաքական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1909-1910 թվականներին՝ Կոստանդնուպոլսում։ Խմբագիր՝ Ա. Սուրենյան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսաբանել է մասնավորապես հայ ազգային կյանքը։ Հայկական լուրեր, ազգային կյանք, ազգային լուրեր բաժիններում մանրամասն տեղեկություններ է հաղորդել հատկապես Թուրքիայի հայերի քաղաքացիական դրության ու տնտեսական վիճակի մասին։ «Հայերը հանդեպ Ատանայի աղետին» հոդվածաշարով արձագանքել է 1909 թվականի Ադանայի հայկական կոտորածներին։ Լայն տեղ է հատկացրել Թուրքիայի քաղաքական և ներքին կյանքին [«Ժիոն թուրքերը (երիտթուրքերը) իրենց իսկական գույնով», «Սահմանադրական ազատության վտանգները» և այլն]։ «Ծիածան»ն անդրադարձել է նաև կրթության հարցերին։ Ունեցել է գրական բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 124 CC-BY-SA-icon-80x15.png