Ծավալային ուժ
Արտաքին տեսք
Ծավալային ուժ, մարմնի ամբողջ ծավալով բաշխված ուժ։ Ազդում է մարմնի բոլոր մասնիկների (տարրական ծավալների) վրա, ընդ որում, յուրաքանչյուրի վրա ազդող ուժը համեմատական է նրա ծավալին։ Ծավալային ուժի օրինակ է ձգողության ուժը։ Տվյալ մասնիկի վրա ազդող ծավալային ուժերի երկրաչափական գումարի և այդ մասնիկի ծավալի հարաբերության սահմանը, երբ ծավալը ձգտում է կետի, կոչվում է ծավալային ուժի լարում այդ կետում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 119)։ |