Ծանր տանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ծանր տանկերից)

Ծանր տանկ, ավելի քան 30 տ (հետագայում 40 տ) մասսա ունեցող և մեծ տրամաչափի հրանոթով ու գնդացիրներով զինված տանկեր էին։ Գոյություն էոն ունեցել նաև ծանր տանկեր տարբեր տրամաչափի մի քանի հրանոթով։ Ծանր տանկերը նպատակավորված էին համազորային միավորումների ուժեղացման համար հակառակորդի ուժեղ ամրացված պաշտպանության ճեղքման և նրա ամրաշրջանների վրա հարձակման ժամանակ։ Ծանր տանկեր էին համարվում ԿՎ տանկի մոդիֆիկացիաները, ԻՍ-2, PzKpfw V «Հովազ» (ըստ գերմանական դասակարգման միջին տանկ էր համարվում, քանի որ իրենց մոտ տանկերը դասակարգվում էին հրանոթի տրամաչափով), PzKpfw VI «Տիգր», PzKpfw VI Ausf. B «Թագավորական տիգր» և այլն։

Ծանր տանկերը հնացած էին դարձել հակատանկային կառավարվող հրթիռների և ֆուգասային հակատանկային ռմբերի պատճառով, որոնք հեշտությամբ մեծ հեռավորության վրա (տանկի թնդանոթի հեռավորության դիապազոնից ավելի հեռու) ջարդել ծանր տանկի զրահաը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


ԽՍՀՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում ծանր տանկեր էին անվանում այն տանկերը, որոնք 40 տոննայից ավելի քաշ ունեն։Ի սկզբանե նրանք նախատեսվում էին ուժեղ ամրապնդված ամրություններ ներխուժելու համար, բայց հետագայում նրանց հիմնական գործը դարձավ միջին տանկերին օգնել և կռվել հեռու դիստանցիաների վրա։Խորհրդային տանկերի նշանավոր ներկայացուցիչներ են КВ-1,ИС,ИС-7,Т-10: