Ծանոթների մոտ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծանոթների մոտ
ռուս.՝ У знакомых
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1897
Հրատարակվել էփետրվար 1898

«Ծանոթների մոտ» (ռուս.՝ У знакомых), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1898 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1898 թվականին «Cosmopolis. միջազգային ամսագրի» հ. IX № 2 փետրվարյան համարում՝ Անտոն Չեխով ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովը «Ծանոթների մոտ» պատմվածքը գրել է 1898 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1898 թվականին «Cosmopolis. միջազգային ամսագրի» հ. IX № 2 փետրվարյան համարում՝ Անտոն Չեխով ստորագրությամբ։ Չեխովը պատմվածքը չի ներառել պատմվածքների իր հավաքածուում։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է գերմաներեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը գրելու համար գրողն օգտագործել է 1896-1897 թվականների գրառումներից. «Արդեն ճերմակող կին բժիշկը ընկնում է միստիցիզմի մեջ։ Ունեցվածքը ձեռքից գնում է, աղքատություն, իսկ սպասավորները դեռևս ծաղրածուի նման են հագնված»։ «Ամուսինը ֆսֆսում է, հյուրին անվանում սիրելի, հարգելի»։ «Նա ծանոթ է եղել կին բժշկի հետ, երբ նա դեռ աղջնակ էր, ապա նա խելացի էր, այժմ նա ծերացել է և շատ բան չի հասկանում»։

Պատմվածքը գրվել է «Cosmopolis» ամսագրի համար, ռուսական բաժնի խմբագիր Ֆ. Դ. Բատյուշկովի խնդրանքով։ Չեխովը պատմվածքը գրել է իր հիշողությունների հիման վրա։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխովը դժգոհ էր պատմվածքից։ Քննադատներից մեկը գրել է, որ պատմվածքում հեղինակն օգտագործել է որոշ պատկերներ և արտահայտություններ «Երեք քույրեր», «Բալենու այգին»[1] պիեսներում։ Որոշ ժամանակ Չեխովի ընթերցողների համար պատմվածքն անհայտ է եղել։ 1906 թվականին այն վերահրատարակվել է Չեխովի հետմահու լույս տեսած աշխատանքների ժողովածուում։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայիլ Պոդգորին՝ իրավաբան, Տատյանա Ալեքսեևնա Լոսևայի և նրա ընկերուհի Վարվարա Պավլովնայի ընկերը։
  • Սերգեյ Սերգեյիչ՝ Տատյանա Ալեքսեևնա Լոևայի ամուսինը։
  • Տատյանա՝ երկու աղջիկների մայր և բժիշկ Վարյա, ընկերներ։
  • Նադեժդա՝ Տատյանա Ալեքսեևնա Լոսևայի քույրը։ Բոլորը ակնկալում էին, որ Պոդգորինը կամուսնանա նրա հետ, քանի որ սիրում էր նրան և պատրաստվում էր առաջարկություն անել, բայց անցել է քսաներեք տարի, և նա դեռ չի ամուսնացել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ ամռանը Միխայիլ Պոդգորինը նամակ ստացավ Տատյանա Ալեքսեևնա Լոսևայից և նրա ընկեր Վարվարա Պավլովնայից՝ հրավիրելով նրանց իրենց մոտ՝ Կուզմինկի։ Նախկինում Կուզմինկիի տունը պատկանել է Տատյանա Ալեքսեևնային, հետո որպես օժիտ է տրվել։ Ամուսնության վեց տարիների ընթացքում կալվածքը սնանկ է դարձել Տատյանա Ալեքսեևնայի ամուսինու՝ Սերգեյ Սերգեյիչի շնորհիվ։ Տատյանան երբեմն խորհուրդ էր հարցնում Պոդգորինից և նրանից փոխառություն խնդրում։ Պոդգորինը կասկածում էր, որ նա նորից խորհուրդ կամ փող է խնդրելու, բայց շարունակում էր գնալ։

Հանդիպումն աղմկոտ էր, որից հետո Տատյանան սկսեց բողոքել Պոդգորինին, որ իր տունը վաճառվում է պարտքերի դիմաց, և պարտքերը մարելու ոչ մի բան չկա, նա չի կարող գոյատևել և կմահանա հուսահատությունից։ Պոդգորինի վրա օգնության մեծ հույսեր էր դրել։ Վարիան սկսեց նախատել Պոդգորինին, որ իր բարոյական պարտքն է օգնել Տատյանային և Սերգեյ Սերգեյիչին, որի շուրջ Պոդգորինը խոստացել էր մտածել, թե ինչպես օգնել նրանց։ Նա նաև կարծում էր, որ ավելի լավ կլիներ օգնել ոչ թե Սերգեյ Սերգեյիչին, այլև Վարիային։

Երեկոյան Պոդգորինը այգում զրուցել է Նադեժդայի հետ, ով պատմել է Մոսկվայում աշխատելու իր ծրագրերի մասին։ Պոդգորինի մտքով անցավ՝ արդյոք չամուսնան նա հետ։ Նախքան քնելը Պոդգորինը որոշեց քայլել Սերգեյ Սերգեյիչի հետ։ Նա նրան հարյուր ռուբլի տվեց։ Այնուհետև Պոդգորինը տեսավ Նադեժդային, ով լուռ հեռացանում էր տանից։ Պոդգորինը նույնպես պատրաստվեց Մոսկվա մեկնել. նրան սկսեց հրաժեշտ տալ Սերգեյ Սերգեյիչը։ Բայց Պոդգորինը նրան այլևս չէր լսում, այլ մտածում էր, որ այստեղ վերջին անգամ է գտնվում և այլևս երբեք չի վերադառնա։ Նա «մի քանի անգամ նայեց դեպի բակաշենքը, որտեղ ժամանակին շատ լավ օրեր էր ապրել»։

Տանը նա տեսել էր Տատյանայից և Վարվառայից նամակ, սակայն շուտով մոռացավ դրա մասին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. У знакомых (рассказ) // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974-1982.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. Д. Балухатый. От «Трех сестер» к «Вишневому саду». - «Литература», 1931, № 1; С. Д. Балухатый, Н. В. Петров. Драматургия Чехова. Изд. Харьковского театра русской драмы, 1935; С. Д. Балухатый. Чехов-драматург. М., 1936

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]