Jump to content

Խորհրդա-եթովպական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորհրդա-եթովպական հարաբերություններ, պատմական դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (ԵԴԺՀ) միջև։

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1943 թվականին։ Ստորագրվել են համաձայնագրեր առևտրի, տնտեսական և տեխնիկական համագործակցության (1959), Եթովպիայում, որպես նվիրատվություն, տեխնիկական դպրոցի կառուցման (1960), մշակութային համագործակցության (1968, 1975) վերաբերյալ։

1978 թվականին երկու երկրների կառավարությունները կնքեցին բարեկամության և համագործակցության 20-ամյա պայմանագիր, 1979 թվականին՝ մի շարք արձանագրություններ ու համաձայնագրեր, 1981-1982 թվականների գիտատեխնիկական համագործակցության ծրագիր (1980, 1981 թվականներին՝ համաձայնագրեր մի շարք համատեղ նախագծերի իրականացման մասին։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 515