Խոտատենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոտատենդ, մարդու ալերգիական հիվանդություն, որն արտահայտվում է որոշ բույսերի ծաղկափոշու հանդեպ օրգանիզմի զգայնության բարձրացումով։ Պոլինոզների (լատ. pollen - ծաղկափոշի) տարատեսակ է։ Սկսվում է խոտաբույսերի և ծառերի ծաղկման շրջանում։ Որոշակի ծաղկափոշու հանդեպ օրգանիզմի անհատական զգայնությունից և տվյալ բույսի ծաղկման ժամանակից կախված՝ խոտատենդը լինում է գարնանային, ամառային և աշնանային։ Խոտատենդն արտահայտվում է քթի, աչքի լորձաթաղանթների գրգռումով, հազվադեպ՝ բրոնխային հեղձուկի նոպայի ձևով։

Բուժումը. միջնոպային շրջանում սպեցիֆիկ դեսենսիբիլացում (ապազգայնացում), սրացումների ժամանակ՝ ախտանշանային (էֆեդրին, ադրենալին) և հակահիստամինային պատրաստուկներ։

Կանխարգելումը. կլիմայափոխություն՝ հիվանդության զարգացման սեզոնում, ալերգենի հետ շփման վերացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 81