Խոշորապանելային կոնստրուկցիաներ
Արտաքին տեսք
Խոշորապանելային կոնստրուկցիաներ, շինարարական կոնստրուկցիաներ, որոնցում կիրառվում են գործարանային պայմաններում պատրաստվող և մեծ չափեր ունեցող երկաթբետոնե հարթ տարրեր։ Խոշորապանելային կոնստրուկցիաների կիրառությունը սկսվել է 1940-ական թթ. և հիմնականում կապված է բնակարանային, հասարակական ու արդյունաբեռական շենքերի ինդուստրիալ շինարարության զարգացման հետ։
Տարբերում են խոշորապանելային անկարկաս և կարկասապանելային շենքեր։ Խոշորապանելային շենքերում բոլոր արտաքին բեռնվածքները կրում են հենց խոշորապանելային կոնստրուկցիաները, իսկ կարկասապանելային շենքերում դրանք հաղորդվում են կրող կարկասին, որը բաղկացած է հանգույցներում իրար միացված երկաթե կամ երկաթբետոնե սյուներից ու հեծաններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 73)։ |