Jump to content

Խոզանացանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոզանացանք, հատիկավոր մշակաբույսերի խոզանում, առանց նախնական մշակման ցանք։ Խոզանացանքը կիրառում են քամու էրոզիայի ենթակա չորային շրջաններում, որտեղ օգտագործում են երկրագործության հողապաշտպան համակարգը։ Խոզանացանքերը կատարում են խոզանային հատիկացան մեքենաներով, որոնք միաժամանակ կտրում են մոլախոտերը, հող են ներմուծում հատիկավորված պարարտանյութեր, սերմերը բաշխում և յուրաքանչյուր շարքը տափանում են։ Խոզանացանքերից հետո դաշտի մակերևույթը դառնում է ալիքավոր։ Սերմերը գցում են ակոսի հատակին, որն ապահովում է լիարժեք ծլարձակում և քամու էրոզիայից հողի պաշտպանություն (տես Էրոզիահողի)։ Խոզանացանքերի սերմնացաններ օգտագործելիս ցանքի նորման իջեցնում են 0,5-1 մլն սերմով՝ սկավառակավոր սերմնացանների համեմատ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։