Խնայողության և փոխատվության ընկերակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Խնայողության և փոխատվության ընկերակցություն» (անգլ.` Savings and loan association, կրճատ` S&L), ամերիկյան ֆինանսական կառույց, որը ներդրողներից ավանդներ է ընդունում և շահ վճարում, անշարժ գույք ձեռք բերելու համար, ինչպես նաև անշարժ գույք գնելու համար փող է փոխ տալիս։ Փոխատվությունը տրվում է գնվող գույքի ապահովմամբ գրավադրման փոխառության տեսքով։

1980 թվականին կառավարության կողմից շահադրույքների ապակարգավորման պատճառով խնայողության և փոխատվության բազմաթիվ ընկերակցություններ դրամամիջոցներ հայթայթելու նպատակով ստիպված էին ավանդի շահադրույքը բարձրացնել մինչև շուկայի ընթացիկ դրույքները, մինչդեռ փոխառուներին տրվող գրավադրման փոխառությունների շահադրույքները մնում էին հաստատագրված և ցածր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փիթեր Քոլին (2001). «Դրամագործության և դրամական միջոցների բառարան», Երևան, «Գիտանք», ISBN 99930-806-7-5