Խավիծ
Արտաքին տեսք
Հայկական խոհանող | |
---|---|
Տեսակ | քաղցրեղեն |
Արտադրման վայր | Հայաստան, հայկական սփյուռք |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Ցորենի ալյուր, կարագ, շաքարավազ |
Խավիծ, ցորենի ալյուրից պատրաստված ուտեստի տեսակ՝ թանձր ու քաղցր շիլա[1]։ Հաճախ օգտագործում են նոր ծննդաբերած կանանց ուժերի վերականգնման համար։ Ունի ինչպես ռացիոնալ, այնպես էլ սրբազան երևույթի ընկալում, քանի որ հայերի երկրագործական մշակույթի մեջ ավանդաբար պահպանվել է հացահատիկային կուլտուրաների սրբագործ և սերնդաճի ազդեցության նկատմամբ հավատ[2]։
Պատրաստման եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցորենի ալյուրը բովում են յուղով, մինչև ստանում է բաց դեղնավուն գույն։ Ալյուրին խառնելով ավելացնում են տաք շաքարի օշարակ և շարունակում են խառնել, եփել մինչև թանձրանում է։ Դրանից հետո լցնում են թարմ սերուցք և հասցնում եռման աստիճանի[3]։ Մատուցելիս երբեմն թեթև դարչին են ցանում շիլայի վրա, նռով և պոպոքով զարդարում են[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Хавиц — армянская полезная каша». Армянский музей Москвы и культуры наций (կանադական անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=57657. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ 3,0 3,1 Հարությունյան, Արփի (2021 թ․ նոյեմբերի 18). «Խավիծ․ ի՞նչ բաղադրիչներ են պետք և ինչպե՞ս պատրաստել». impoqrik.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.