Խառն արտադրյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խառն արտադրյալ, երեք վեկտորների, առաջինի և երկրորդի վեկտորական արտադրյալի և երրորդի սկալյար արտադրյալը։ վեկտորների խառն արտադրյալը նշանակվում է ։ Խառն արտադրյալը հավասար է վեկտորների վրա կառուցված զուգահեռանիստի ծավալին՝ վերցրած դրական նշանով, եթե եռյակը կողմնորոշված է ինչպես կոորդինատական միավոր վեկտորները, և բացասական նշանով՝ հակառակ դեպքում։ Խառն արտադրյալը հավասար է զրոյի միմիայն այն դեպքում, երբ երեք վեկտորներն էլ զուգահեռ են միևնույն հարթությանը։ Խառն արտադրյալը հավասար է վեկտորների կոորդինատներից կազմված երրորդ կարգի որոշիչին՝

Խառն արտադրյալը կախված է արտադրիչների կարգից.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png