Խայթող բջիջներ

Խայթող բջիջներ, նեմատոցիտներ, աղեխորշավորների մեծ մասի ծածկող էպիթելում, ինչպես նաև էնտոդերմում գտնվող հատուկ բջիջներ, որոնք հարձակման և պաշտպանության միջոց են։ Ունեն բարակ, խիտինային կազմությամբ ձվաձև կամ երկարավուն պատիճ, որի խոռոչը լցված է թունավոր հեղուկով։ Այստեղ է գտնվում նաև պարուրաձև ոլորված թելիկը։ Կորիզը տեղադրված է բջջի հիմքում, իսկ արտաքին մակերևույթում կա զգայուն ելուստ՝ կնիդոցիլ, որին հպվելիս խայթող բջիջներն անմիջապես գրգռվում են, թելիկը խոռոչից դուրս է թռչում և խայթում։
Նեմատոցիստները շատ արդյունավետ զենքեր են։ Մեկ նեմատոցիստը կարող է անշարժացնել դրոզոֆիլ պտղաճանճի փոքր թրթուրին։ Մարդու համար ամենամահացու խայթող բջիջները հանդիպում են կուբոմեդուզաների մոտ[1][2][3]։
Աղեխորշավորների խայթող բջիջները տեղադրված են մարմնի ամբողջ մակերևույթում, ավելի շատ խտացած են շոշափուկների և բերանի շուրջը։ Խայթոցից հետո բջիջները մահանում են, իսկ դրանց տեղում կամ կողքին նորերն են զարգանում։ Խայթող բջիջների ազդեցությունից այրվածքներ են առաջանում, մանր (երբեմն նաև խոշոր) կենդանիները մահանում են։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tibballs J (December 2006)։ «Australian venomous jellyfish, envenomation syndromes, toxins and therapy»։ Toxicon 48 (7): 830–59։ PMID 16928389։ doi:10.1016/j.toxicon.2006.07.020
- ↑ Brinkman D, Burnell J (November 2007)։ «Identification, cloning and sequencing of two major venom proteins from the box jellyfish, Chironex fleckeri»։ Toxicon 50 (6): 850–60։ PMID 17688901։ doi:10.1016/j.toxicon.2007.06.016
- ↑ Brinkman D, Burnell J (April 2008)։ «Partial purification of cytolytic venom proteins from the box jellyfish, Chironex fleckeri»։ Toxicon 51 (5): 853–63։ PMID 18243272։ doi:10.1016/j.toxicon.2007.12.017
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 10)։ ![]() |