Խաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խաղիկները, որոնց գրավոր անդրանիկ նմուշները հանդիպում են 18-րդ դարի ձեռագրերում, հայ ժողովրդական նոր քնարերգության և առհասարակ ժողովրդական երգարվեստի հիմնատիպն են, նոր ժամանակների վիպական, զինվորի, աշխատանքային, որոշ կարգի ծիսական (համբարձման վիճակահանության) երգերի, պարերգային ամբողջ բանահյուսության հիմքն ու տարերքը։

Դրանք իբրև առանձին երգատեսակ հիմնականում սիրերգեր են՝ հորինված գեղջուկ պատանիների ու աղջիկների կողմից․ արտահայտում են նրանց սիրային պարզ զգացումները, զեղումները, ապրումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png