Խաղաղության հայկական գինը
Խաղաղության հայկական գինը | |
|---|---|
| Հեղինակ | Նաիրա Սահակյան |
| Տեսակ | փաստավավերագրական աշխատություն |
| Ժանր | փաստավավերագրություն |
| Թեմա | Հոկտեմբերյան հեղափոխություն, Փետրվարյան հեղափոխություն, Հայաստանի առաջին հանրապետություն |
| Բնօրինակ լեզու | հայերեն |
| Լեզու | հայերեն |
| Էջեր | 304 |
| Երկիր | |
| Հրատարակիչ | Newmag հրատարակչություն |
| Հրատարակման տարեթիվ | 2023 |
| Կայք | newmag.am |
Խաղաղության հայկական գինը, արաբագետ Նաիրա Սահակյանի փաստավավերագրական աշխատությունը, որը պատմում է 1917 թվականից հետո հայ մտավորականության մոտ Հայաստանի ապագայի վերաբերյալ տեսլականի ու ընկալումների մասին։ Գիրքը հրատարակվել է 2023 թվականին Newmag հրատարակչության կողմից[1]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի հեղինակը գրում է, որ 100 տարի առաջ հայ մտավորականությունը ներշնչված էր եվրոպական արժեքներով, որին հաջորդեց սոցիալիզմը։ Նրա պնդմամբ՝ և' 100 տարի առաջ, և' հիմա հայկական պետականության գլխավոր հարցը մնում է այն, թե ինչ հարաբերություններ կառուցել ու ունենալ Ռուսաստանի հետ։
Հեղինակը նշում է, որ Օսմանյան, Իրանական ու Ռուսական կայսրություններում հայերը 20-րդ դարի դարասկզբին ակտիվորեն մասնակցում էին ապագային միտված գաղափարական քննարկումներին։ 1917 թվականի կովկասյան իրադարձություններն ի ցույց դրեցին հայ քաղաքական գործիչների և մտավորականների գաղափարական տարբերությունները։ Հեղինակը նշում է, որ հենց այդ ժամանակ վերաիմաստավորվեց Կովկասի դերը։
Գիրքն անդրադառնում է նաև այն հարցին, թե որոնք էին հայկական կուսակցությունների ակնկալիքները ցարական կառավարությունից, իսկ դրանից հետո նաև բոլշևիկյան իշխանությունից։ Հեղինակը վերհանում է նաև շուրջ 100 տարի առաջ ինքնորոշման իրավունքի մասին հայ մտավորականության պատկերացումները։ Անդրադարձ է կատարվում նաև այն խնդրին, թե ինչու Արևմտյան Հայաստանի ճակատագիրը հայերին բաժանել էր լենինյան ու պլեխանովյան գաղափարական ճամբարների[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սահակյան, Նաիրա (2023). «Խաղաղության հայկական գինը». Newmag հրատարակչություն. Վերցված է 15.05.2023-ին.
- ↑ ««Նոր գիրք»-8/23. Հյոլդեռլին, Թումանյան, Սահակյան». armenpress.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.