Խաբեբայապատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խաբեբայական պատումից)
1554 թ․ Իսպանիայում հրատարակված խաբեբայապատման տիտղոսաթերթ։

Խաբեբայապատում (իսպ.՝ novela picaresca), եվրոպական վեպի զարգացման վաղ շրջանի ժանր։ Ձևավորվել է Իսպանիայում և իր դասական ձևով հարատևել է մինչև 18-րդ դարի վերջը։ Խաբեբայապատման բովանդակությունը խաբեբայի (իսպ.՝ pícaro), խարդախի, ավանտյուրիստի արկածներն են։ Որպես կանոն հերոսը ցածր խավերից է, բայց հանդիպում են նաև աղքատացած ազնվականներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Ե., 2009, էջ 100։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաբեբայապատում» հոդվածին։