ԽՍՀՄ մաքսատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մաքսատուն, ԽՍՀՄ արտաքին առևտրի մինիստրության համակարգում գործող պետական հատուկ մարմին, որն ապահովում է պետական սահմանով բեռների փոխադրումն ու մաքսատուրքերի գանձումը։ Սովորաբար մաքսատներ (կամ մաքսակետեր) կազմակերպվում են սահմանամերձ գոտիներում՝ նավահանգիստներում (ծովային, գետային), երկաթուղային կայարաններում, ավտոերթուղային հանգուցակետերում և պետության խոշոր քաղաքներում։ ՀԽՍՀ-ում գործում են երկու մաքսատներ՝ Գյումրիում (առաջինը՝ Հայաստանում) և Երևանում։ Մաքսատները վերահսկում են մաքսային կանոնների կատարումը, հաշվառում են ներմուծվող և արտահանվող ապրանքը, բեռն ընդունում են ի պահ, ստուգում են բովանդակությունը, գանձում տուրքերը, պայքարում մաքսային կանոնների խախտումների ու մաքսանենգության դեմ։ ԽՍՀՄ-ում, ինչպես նաև սոցիալիստական մյուս երկրներում, մաքսատների հիմնական նպատակը պետության արտաքին առևտրի մենաշնորհի ապահովումն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 367 CC-BY-SA-icon-80x15.png