ԽՍՀՄ երիտասարդական կազմակերպությունների կոմիտե
ԽՍՀՄ երիտասարդական կազմակերպությունների կոմիտե | |
---|---|
Հապավում | ԽՍՀՄ ԵԿԿ |
Հիմնադրված | 1956 թ. |
Լուծարված | 1991 թ. |
ԽՍՀՄ երիտասարդական կազմակերպությունների, ԵԿԿ (ռուս.՝ Комитет молодёжных организаций СССР, КМО СССР), խորհրդային շրջանի երիտասարդության հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1956 թվականին (1941—1956 թվականներին՝ Խորհրդային երիտասարդության հակաֆաշիստական կոմիտե)։ Սեփական պնդմամբ, խնդիրն է եղել զարգացնել և ամրապնդել երիտասարդական կազմակերպությունների բարեկամությունը, համագործակցությունն ու փոխըմբռնումը արտասահմանյան ազգային երիտասարդական և ուսանողական միությունների, ինչպես նաև տեղական ու միջազգայիև երիտասարդական կազմակերպությունների հետ։ Միավորում էր երիտասարդության հասարակական, արհմիութենական, մարզական, մշակութային և այլ կազմակերպություններ։ Մշտական ներկայացուցիչներ ուներ Ուսանողների միջազգային միության քարտուղարությունում և Դեմոկրատական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայում։ ԽՍՀՄ վարչատարածքային միավորներում (միութենական հանրապետություններ, երկրամասեր, և մարզեր) կային տեղական երիտասարդական կազմակերպություններ։
Խորհրդային Հայաստանում ԵԿԿ գործել է 1957 թվականից, 1975 թվականին կապ է պահպանել արտասահմանյան 100 (որից 68-ը՝ սփյուռքահայ) երիտասարդական (մարզական, մշակութային և այլն) կազմակերպությունների հետ։
ԽՍՀՄ փլուզումից հետո լուծարվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 590)։ |