Լրացված իրականության կիրառումը զբոսաշրջության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրացված իրականությունը (ԸԻ/AR) իրական ֆիզիկական աշխարհի լրացված տարբերակն է, որն արտահայտվում է թվային վիզուալ տարրերի, ձայների կամ տեխնոլոգիայի միջոցով մատուցվող այլ զգայական գրգռիչների օգնությամբ։ Այն համալրում է մարդու ֆիզիկական ընկալումը և դարձնում այն ավելի պատկերավոր և դյուրըմբռնելի վիրտուալ պատկերների (պատկերաշարի) միջոցով[1]։

Լրացված իրականությունը այս պահին տեխնոլոգիական ամենաարագ աճող միտումներից մեկն է, քանի որ AR պատրաստի սմարթֆոնները և այլ սարքերը դառնում են ավելի հասանելի ամբողջ աշխարհում։ AR-ը թույլ է տալիս մեզ տեսնել իրական միջավայրը հենց մեր առջև՝ այգում օրորվող ծառեր, գնդակներ հետապնդող շներ, ֆուտբոլ խաղացող երեխաներ, որի վրա ծածկված է թվային մեծացում։ Օրինակ՝ պտերոդակտիլին կարող ենք տեսնել ծառերի վրա վայրէջք կատարելիս, իսկ երեխաներին` այլմոլորակայինների տիեզերանավի կողքով գոլ խփելիս[2]։

Հատկապես վերջերս ԸԻ-ն մեծ տարածում է ձեռք բերում զբոսաշրջության և տեսարժան վայրերի ոլորտում։ Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այն հնարավորություն է տալիս հյուրանոցներին և այս ոլորտում գործող այլ բիզնեսներին բարելավել իրենց գովազդները, որի շնորհիվ էլ հաճախորդները ավելի մանրամասն և պատկերավոր տեղեկություն են կարողանում ստանալ իրենց նախընտրած հյուրանոցի մասին։ Խոսքը գնում է ոչ միայն հյուրանոցների, այլ նաև տեսարժան վայրերի և պատմամշակութային բազում կոթողների մասին։ Այցելուն, ով գտնվում է ԸԻ-ով կահավորված ցանկացած վայրում, իր սմարթֆոնում ներբեռնելով համապատասխան հավելվածը կարող է ինֆորմացիա ստանալ այդ վայրի ստեղծման մասին, տեսնել այդ վայրի անցուդարձը տարիներ առաջ և նույնիսկ տարիներ հետո, տեսնել, թե ովքեր և երբ են կառուցել, ինչ նյութեր են օգտագործվել և այլ մանրամասներ։ Այս ամենը ցուցադրվում է շրջակա միջավայրին ավելացնելով տեսանյութեր, պատկերներ և նրանց բնորոշ ձայներ, վերջիններիս ոճային լուծումները չունեն սահմաններ, միայն ստեղծողի երևակայությունը։

«The Hub Hotel» հյուրանոցը Premier Inn-ի[3] կողմից կառուցված բրիտանական հանգստավայր-հյուրանոց է, որը հավելյալ իրականությունը համատեղելի է դարձրել հյուրանոցի սենյակների պատերի քարտեզների հետ։ Սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով դիտելիս պատի քարտեզները արտածում են լրացուցիչ տեղեկություններ տեղական որոշ տեսարժան վայրերի մասին՝ ծառայելով որպես զբոսաշրջության տեղեկատվական գործիք[4]։

Հայաստանի Հանրապետության որոշ տեսարժան վայրեր արդեն իսկ կահավորված են ԸԻ-ով և վերջինս կրում է շարունակական բնույթ։

Հայաստանում լրացված և վիրտուալ իրականության ամենամեծ ընկերությունից մեկը «Արլուպա»-ն (ArԼoopa) է, որը շուկայում է 2014 թվականից։ Այն ունի իր հավելվածը ևս[5]։ Որպես օրինակ ՀՀ Ստեփանավանում գտնվող Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգին է, այնտեղ «Արլուպա» ընկերությունը տեղադրել է համապատասխան կետերը, որի շնորհիվ էլ այցելուները հնարավորություն ունեն ուսումնասիրել ՀՀ-ի հազվագյուտ բուսատեսակները օգտագործելով իրենց սմարթֆոնները կամ պլանշետները[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дополненная реальность» (ռուսերեն). 2021 թ․ նոյեմբերի 4. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Augmented Reality Definition». Investopedia (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «Premier Inn» (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 30. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. Revfine.com (2020 թ․ հոկտեմբերի 7). «How Augmented Reality (AR) is Revolutionising the Travel Industry». Revfine.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «ARLOOPA - augmented and virtual reality app and game development company». ARLOOPA - augmented reality and virtual reality app and game development. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. «Степанаванский дендропарк» (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 18. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)