Լրացված իրականության առավելություններն ու թերությունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Լրացված իրականությունը (ԼԻ, անգլ․՝ AR ”Augmented Reality”) ֆիզիկական, իրական միջավայրի՝ ուղիղ կամ անուղղակի տեսարանն է, որի տարրերն ավելացվում են համակարգչային գեներացվող զգայական մուտքերով, ինչպիսիք են ձայնը, տեսանյութը, գրաֆիկան կամ GPS տվյալները։ Այն փաստացի իրականության,վիրտուալ իրականության և մեզ շրջապատող աշխարհի համադրությունն է։ Ինչպես և անվանումից կարելի է ենթադրել՝ այն լրացնում է մեզ շրջապատող աշխարհն ու իրականությունը՝ այն դարձնելով ավելի ինտերակտիվ և թվայնացված[1]։

ԼԻ-ն ներկայումս օգտագործվում է բազմաթիվ բնագավառներում, ինչպիսիք են՝ կրթությունը, խաղային արդյունաբերությունը, ճարտարագիտությունը, բժշկությունը և այլ բնագավառներ։ Որպես օրինակ, որտեղ օգտագործվում է լրացված իրականությունը, կարող ենք նշել հետևյալ հավելվածները և սարքավորումը՝ Accu vein, EyeDecide,Microsoft HoloLens[2]։

Բնականաբար ԼԻ-ն ունի իր առավելություններն ու թերությունները։ Ստորև կթվարկվեն և կնկարագրվեն դրանցից որոշները՝ որոնք նկատվել են նրանից օգտվելու ընթացքում։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն

AR-ը կարող է բարելավել ուսուցման միջավայրը՝ դարձնելով ամբողջ ուսուցման փորձը ավելի ընդգրկուն, այդպիսով խրախուսելով ավելի լավ մասնակցությունն ու համագործակցությունը սովորողների և դասավանդողների միջև։

Հաղորդակցություն

Հիշեք, որ AR-ի հիմնական առավելությունն այն է, որ այն ներկայացնում է համակարգչային միջնորդավորված մարդկային փոխգործակցության նոր միջոց։ Պարզապես միմյանց զանգահարելու կամ SMS-ի կամ չաթի հավելվածների միջոցով տեքստային հաղորդագրություններ ուղարկելու փոխարեն, AR-ն ավելի ինտերակտիվ է դարձնում հաղորդակցությունը։

Ռացիոնալ բիզնես

AR-ն ունի մի քանի շահավետ հավելվածներ բիզնեսի համար։ Օրինակ, այն կարող է թույլ տալ արտադրանքի մշակողներին տեսնել և զգալ արտադրանքի մոդելային դիզայնը մինչև դրա ավարտը

Զբոսաշրջություն և նավիգացիա

Վիրտուալ տարրերը իրական միջավայրում տեղադրելու AR-ի կարողությունը կարող է լրացնել նավիգացիան, ինչպես նաև զբոսաշրջությունը։ Քարտեզներում  նշված վայրերի տեղեկության լրացումը վիզուալների միջոցով` ինչպիսին է օրինակ տեսողական ուղղությունը  (visualized directions), ավելի կհեշտացնի տեղանքում կողմնորոշվելու գործընթացը։ Նաև տրանսպորտային միջոցներում մեքենաների դիմապակու վրա կարող են ցուցադրվել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են քարտեզի տվյալները, երթևեկության կարգավիճակը, եղանակը և տեղանքը[3]։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվտանգության պակասություն

AR-ի թերություններից մեկն այն է, որ այն հիմնված է տարբեր տեսակի տվյալների հավաքագրման, վերլուծության և վերաբաշխման վրա, մասնավորապես մեծ տվյալների կիրառման միջոցով, որը մտահոգություններ է առաջացնում գաղտնիության իրավունքների և անվտանգության վերաբերյալ։ Օրինակ, որոշ AR սարքեր գրանցում են միջավայրը իրական ժամանակում։ Նաև որոշ AR համակարգեր հավաքում և վերլուծում են իրենց օգտատերերի մասին տեղեկություններ, ինչպիսիք են կենսաչափական տվյալները և սարքի օգտագործման պատմությունը, որոնք կարող են առաջացնել պոտենցիալ իրավական մտահոգություններ[3]։

Իրականության՝ դեպի վատի փոփոխության վտանգներ

AR-ը լղոզում է իրական աշխարհի և թվային աշխարհի միջև սահմանը։ Հետևաբար, ընդլայնված իրականության մեկ այլ թերություն և վտանգ առաջացնող հարց  է իրականության ձևափոխումից բխող հնարավոր վտանգները։ Որպես օրինակ՝  Pokémon Go խաղի ներդրումը հակասություններ է առաջացրել կապված պատահարների և նույնիսկ մահերի պատճառով[3]։ Բնական միջավայրի վրա վիրտուալ սարքերի օգտագործմումը քողարկում է իրական վտանգները և օգտվողներին դարձնում ավելի քիչ զգուշավոր։

Իրականության փոփոխությունների վտանգները պահանջում են ստանդարտների ստեղծում։ Անհրաժեշտություն է առաջանում  ուսուցանել օգտատերերին, որ կախված չլինեն AR-ից այն աստիճան, որ նրանք պասիվ դառնան իրական աշխարհից եկած կարևոր ազդանշանների նկատմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Partner Bench (2021-07-25)։ «What is Augmented Reality? Advantages and Disadvantages of Augmented Reality»։ Bench Partner (անգլերեն)։ Վերցված է 2021-11-16 
  2. «Advantages of Augmented Reality,disadvantages of Augmented Reality»։ www.rfwireless-world.com։ Վերցված է 2021-11-16 
  3. 3,0 3,1 3,2 Ivankov Alex (2019-03-22)։ «Advantages and Disadvantages of Augmented Reality»։ Profolus (en-US)։ Վերցված է 2021-11-16 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]