Jump to content

Լուրդի Աստվածամոր սրբավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուրդի Աստվածամոր սրբավայր
Հիմնական տվյալներ
ՏեսակԿույս Մարիամի աճյունասափոր
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունLourdes?[1]
Հասցեboulevard de la Grotte
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Tarbes-et-Lourdes?
Հիմնական ամսաթվերը1858
Մասն էRuta mariana? և European Marian Network?
Կազմված էRosary Basilica?, Basilique de l'Immaculée-Conception de Lourdes?, Basilica of St. Pius X?, Massabielle Grotto?, Église Sainte-Bernadette de Lourdes? և Via Crucis of Lourdes?
Ժառանգության կարգավիճակmonument historique inscrit?[1] և Patrimoine du XXe siècle?
ՆվիրվածOur Lady of Lourdes?
ԱնվանվածOur Lady of Lourdes?
Հիմնադրված1858
Քարտեզ
Քարտեզ
 Sanctuary of Our Lady of Lourdes Վիքիպահեստում
fr.lourdes-france.org

Լուրդի Աստվածամոր սրբավայր, կամ Լուրդի սրբավայր, կաթոլիկ սրբավայր և Մարիամ Աստվածածնին նվիրված ուխտատեղի, որը գտնվում է Լուրդ քաղաքում՝ վերին Պիրենեյներում՝ Ֆրանսիայում։ Բաղկացած է մի քանի կառույցներից և աղոթատներից, որոնք կառուցվել են 1858 թվականին Լուրդում՝ Մարիամ Աստվածածնի տեսիլների վայրում։ Լուրդ քաղաքի երիտասարդ բնակիչ Բերնադետ Սուբիրուն ասել է, որ բազմիցս տեսել է մի տիկնոջ, որը նույնացվել է Մարիամ Աստվածածնի հետ։ Այս տեսիլները 1862 թվականին ընդունվել են կաթոլիկ եկեղեցու կողմից։

Սրբավայրը ներառում է Մասաբիելի քարանձավը, որտեղ տեղի են ունեցել այս երևույթները, ինչպես նաև նրա շրջակայքը՝ 52 հա տարածքով։ Հիմնական կրոնական կառույցներն են Կուսական բազիլիկը, Վարդարանի բազիլիկը և Սուրբ Պիոս 10-րդի բազիլիկը։ Սրբավայրի տարածքը, որի միջով հոսում է Գավե գետը, ներառում է նաև Սուրբ Բերնադետի եկեղեցին, մոտ տասը մատուռներ, էսպլանադա, որտեղ տեղի են ունենում պատարագներ, ուղտեր, հիվանդների ընդունումներ, այնտեղ կան շատրվաններ, լողավազաններ, ինչպես նաև բլրի վրա գտնվող Սպելուգի Խաչի արահետը։

Վայրը հայտնի է իր աղբյուրով, որը սկսել է ցայտել քարանձավից՝ տեսիլքների և ջրի շնորհիվ գերբնական ապաքինումների ի հայտ գալուց ի վեր։ Ամեն տարի միլիոնավոր ուխտավորներ այցելում են տաճար՝ արտահայտելու իրենց նվիրվածությունը Լուրդի Տիրամորը, այդ թվում՝ շատ հիվանդներ և հաշմանդամներ, որոնց ընդունելությունն ապահովում է Լուրդի Տիրամոր Հոսպիտալը։

Սրբավայրը կառուցվել է 1858 թվականին Բերնադետ Սուբիրուի տեսիլքներից հետո, երբ Բերտրան Սեվեր Լորանսը հայտարարել է դրանց «գերբնական և աստվածային» բնույթի մասին։ Կրոնական իշխանությունները շատ շահագրգռված էին կատարել կույսի խնդրանքը՝ տեսիլքների վայրում մատուռ կառուցելու համար։ Ըստ Բերնադետի՝ տեսիլքով երևացող տիկինը նրան ասալ է․ «Գնացեք և քահանաներին ասեք, որ այստեղ մատուռ են կառուցում, և թող երթով գան այնտեղ»։ Պեյրամալի վանահայրը պատասխանատու էր այս ձեռնարկության կազմակերպման, ինչպես նաև ուխտագնացության համար, այսինքն՝ եպիսկոպոսի կողմից չորս ամիս առաջ ձեռք բերված հողատարածքի կառավարման համար։ Վանահայրը սկսում է զբաղվել Մասաբիելի քարանձավի շրջակայքի բարեկարգմամբ, զարկ է տալիս իր շինարարական բնազդին՝ սկսելով մատուռի կառուցումը, որը կառուցվելու էր քարանձավից վերև[2]։ Այն դառնալու էր Տեսիլքի բազիլիկը։ 1864 թվականի օգոստոսի 4-ին առաջին երթը ծխական եկեղեցուց գնում է քարանձավ, որտեղ Բերտրան-Սեվեր Լոուրենսը օրհնում է Կույսի արձանը։

Վարչարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

lՔանի որ ամբողջ պատասխանատվությունը Պեյրամալի վանահոր ուսերին էր, և նա  շատ ծանրաբեռնված էր, որոշում է եպիսկոպոսից ևս մի քանի փոխանորդ խնդրել, որպեսզի օգնեն իրեն։ Նրան մերժում են։ 1866 թվականի մայիսին Լոուրենսը նախընտրում է Գարաժոնից Լուրդ ուղարկել Հայր Սեմփեին և երեք այլ թեմական միսիոներների[3]։ Թվում է, թե նրանք այստեղ են՝ օգնելու վանահայր Պեյրամալին իր առաքելությունը իրականացնելու համար[4]։ Վերջինս հիվանդանում է և երբ ապաքինվում է (հավանաբար 1867 թվականին),  հայտնաբերում է, որ սրբավայրի կառավարման վերահսկողությունը ծխական եկեղեցուց փոխանցվել է թեմին։ Դրանք թեմական միսիոներներն էին՝ Գարաժոնի հայրերը[5]։

Գարաժոնի հայրերը մինչև1903 թվականը եպիսկոպոսի ներկայացուցիչներն էին քարանձավում։ Եկեղեցու և պետության տարանջատման մասին 1905 թվականի օրենքը թեմին պարտավորեցնում է կալվածքը հանձնել քաղաքին և բարեգործական կազմակերպությանը։ Կարգը լուծարվում է, իսկ հայրերը վտարվում են քարանձավի կալվածքից[6]։

1941 թվականի փետրվարի 10-ին քարանձավի կալվածքը, ըստ Ֆրանսիայի Վիշի նահանգի օրենքի, հանձնվել է Տարբի և Լուրդի թեմական ասոցիացիային, իսկ 1941 թվականի ապրիլի 20-ին՝ կիրակի, ուխտավորների բազմության ներկայությամբ Տարբի և Լուրդի եպիսկոպոս Ժորժ Շոկեն որոշում է Տարբի և Լուրդի ունեցվածքը, կալվածքները հանձնել Մասաբիել թեմական ասոցիացիային` 90 տարվա էմֆիտեոտիկ վարձակալության տեսքով[7]։

Այդ ժամանակից ի վեր սրբավայրը միացվել է Տարբի թեմին, սակայն այն ունի որոշակի անկախություն վանահայրից։ 2019 թվականի օգոստոսի 1-ից ի վեր Լուրդի սրբավայրի ներկայիս վանահայրը Օլիվյե Ռիբադո Դյուման է[8]։

2019 թվականի հունիսի 6-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանակավորապես Լիլի օժանդակ եպիսկոպոս է նշանակում Անտուան Էրուարին։ Այդ քայլի նպատակն էր վերականգնել սրբավայրի հոգևոր կոչման առաջնահերթությունը, մինչդեռ այն տարիներ շարունակ պակասորդային էր ֆինանսապես, սակայն 2018 թվականին հասնում է դրական դիրքի։ 2022 թվականի մայիսի 3-ին Հայր Միշել Դոբանը՝ Էվրե թեմի գլխավոր փոխանորդը, Ֆրանսիայի եպիսկոպոսների համաժողովի մշտական խորհրդի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ի վեր նշանակվել է նոր վանահայր 5 տարի ժամկետով ՝ երկարաձգման հնարավորությամբ[9]։

Ենթակառուցվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցների գտնվելու վայրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ եկեղեցին ճանաչել է Մարիամ Աստվածածնի հետ նույնականացված տեսիլքները, Տարբի թեմը գնել է քարանձավը, կալվածքներն ու ունեցվածքը։ Այդ պահից ի վեր կալվածքը բարեկարգվել է տարեկան միլիոնավոր ուղտավորներին տեղավորելու համար։

Մասնավոր կալվածք, որտեղ մուտք են գործում աշխարհի բոլոր կողմերում բացված յոթ դռների միջոցով․ Դոկտոր Սուբարիի դարպասը, Սուրբ Միշել, Սուրբ Ժոզեֆ, Գետնադամբարանային, Լասեթների, Անտառային, Մարգագետնային։ Առավել գործածական է Սուրբ Միշելի դարպասը, որը տանում է դեպի երթերի ծառուղի, և Սուրբ Ժոզեֆի դարպասը,որոնք երկուսն էլ բաց են մինչև Լուրդ քաղաքի կենտրոնական մասը։ Այս կալվածքը գլխավորապես տեղեկայված է Պո քաղաքում գտնվող Գավե գետի ձախ ափին՝ քաղաքի կենտրոնական հատվածի հակառակ ափին։ Այն բաղկացած է 3 մասից.Կենտրոնական հատվածը ներառում է Մասաբիելի քարանձավն ու երեք բազիլիկները, ինչպես նաև բազմաթիվ հարակից շինություններ։ Երկրորդ հատվածը վերջինից բաժանված է պարոն Թեասի պողոտայով և Անտառային Ճանապարհով, Էսպելուգների բլուրով, որտեղ են գտնվում մոնումենտալ Խաչի քայլուղին, ինչպես նաև քահանաների տունը։ Երրորդը գտնվում է հյուսիսում՝ Գավե գետի աջ ափին․ գետը կարելի է անցնել երեք հետիոտնային արահետներով ՝ լողավազանային արահետ, Արկադային արահետ և էսպլանադայի արահետ։ Դոկտոր Սուբարիի դարպասներից սպասարկվող այս հատվածում են մասնավորապես գտնվում Աստվածամոր ընդունարանը, Սուրբ Բերնադետի եկեղեցին և ընդարձակ մարգագետինը, որը կարող է բացառիկ մարդկային հոսքի համար օգտագործվել հանդիսավոր առիթներով՝ օրինակ՝ բացօթյա պատարագներ անցկացնելու համար։ Սրբավայրի տարածքը կազմվում է կենտրոնական առանցքի շուրջ, որը կազմված է երկու արահետներից։ Վերջինս տանում է Սուրբ Միշելի դարպասից դեպի Վարդարանի էսպլանադ, որի միջով են ամեն օր անցնում երթերը, հատկապես ջահերով գիշերային երթը։

Սրբավայրի տարածքը կազմվում է կենտրոնական առանցքի շուրջ, որը կազմված է երկու արահետներից։ Վերջինս տանում է Սուրբ Միշելի դարպասից դեպի Վարդարանի էսպլանադ, որի միջով են ամեն օր անցնում երթերը, հատկապես ջահերով գիշերային երթը։

Սուրբ Միշելի դարպասը կոչվում է Սուրբ Միքայել հրեշտակապետի անունով, որի արձանը գտնվում է աջ կողմում։ Այն բացվում է Սուրբ-Միշել կամրջի մուտքի մոտ․վերջինս կառուցվել է այնպես, որ ծխական եկեղեցուց եկող երթերը կարողանան անցնել Քարանձավի ծառուղով։ Այն շրջապատված է Հրեշտակապետեր Ռաֆայելի (աջ) և Գաբրիելի (ձախ) արձաններով և ուղիղ տանում է  Օղակաձև հանգույց, որի կենտրոնում գտնվում է «Բրետոնացիների Գողգոթան»։

12 մետր բարձրությամբ այս Գողգոթան՝ քանդակագործ Իվ Էռնո դե Լանիոնի աշխատանքը, տեղադրվել է 1900 թվականին։ Քրիստոսի հասակը 2 մետր է, Սուրբ Աստվածածնի, Սուրբ Հովհաննեսի, Սուրբ Մարիամ Մագդաղենացու և Սուրբ Լոնգինի արձանները 1,80 մ բարձրություն ունեն. սա նվիրատվություն է Քեմփերի, Սուրբ Բրիերի, Վաննի և Ռենի թեմերին։

2015 թվականին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մտահղացած Գթասրտության հիսնամյակի առթիվ Սուրբ Միշելի դարպասի մուտքի մոտ կառուցվել են գթասրտության խորհրդանշական դարպասներ՝ ութ փայտե աշտարակների տեսքով, որոնք գտնվում են Գողգոթայի երկու կողմերում[10]։

Ծառուղիների ձախ կողմում է գտնվում Սուրբ Պիոս 10-րդի ստորգետնյա բազիլիկը, որտեղ կարելի է հասնել մի քանի թեքահարթակների և աստիճանների միջոցով։ Աջ կողմում են գտնվում Ժան Պոլ II-ի Ընդունարանը և Հաշտության մատուռը։ Ծառուղիների երկու կողմերում կան նաև 19-րդ դարի ֆրանսիական երկու մեծ սրբերի՝ Սուրբ Բերնադետի և Սուրբ Թերեզայի արձանները, ովքեր կատարել են երկու ամենակարևոր ուխտագնացությունները դեպի Ֆրանսիա։

Ծառուղու ելքի մոտ է գտնվում  Վարդարանի Էսպլանադը, որը կազմում է փոքր բազիլիկի ընդարձակ առջևի բակը՝ 130 մետր երկարությամբ և 85 մետր լայնությամբ, որը շրջանակված է դեպի դամբարան և մեծ բազիլիկ տանող թեքահարթակներով։ Այս մեծ տարածքը կարող է ընդունել 40,000 մարդու։ Վերևում  Աստվածածնի արձանն է պատվանդանի վրա՝ արձան, որը օծված  է 1876 թվականի հուլիսի 3-ին և ուղղված է դեպի բազիլիկները։ Ռաֆլի տան կողմից ստեղծված 2,5 մ բարձրությամբ այս բրոնզե արձանը անանուն նվիրատվություն է սրբավայրին։

Սուրբ Ժոզեֆի դարպասները ապահովում են քաղաքից ամենաուղիղ մուտքը դեպի Ռոզարի էսպլանադ, Հին Կամուրջ, Բերնադետ Սուբիրուսի պողոտա և Եպիսկոպոս Լորանսի հրապարակ։ Այս դարպասի մոտ են գտնվում տարբեր ծառայողական, ուխտավորների ընդունելության շենքեր, տեղեկատվական կենտրոն, գրախանութ, խանութ և այլն։

Պաշտամունքի վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կառուցված բազիլիկը Տեսիլքի բազիլիկն էր։ Այն ի սկզբանե կառուցվել է որպես մատուռ՝ Սուրբ Կույս Բերնադետ Սուբիրուի խնդրանքով։ Կառուցված Դամբարանի վերևում ՝ մատուռը նայում է դեպի Մասաբիելի քարանձավը և այն ժայռը, որտեղից սկսվում են նրա հիմքերը։ Շենքի շինարարությունը տեղի է ունեցել 1866-1871 թվականներին՝ Հիպոլիտ Դյուրանի նախագծով։ Սրբագործումը տեղի է ունեցել 1876 թվականին։ Շենքը կարող է ընդունել մոտ 700 մարդ[11]։

Վարդարանի բազիլիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուխտավորների մեծ քանակի պատճառով Տեսիլքի բազիլիկը չէր կարող տեղավորել բոլոր ցանկացողներին, նույնիսկ մինչև շինարարության ավարտը։ Այնուհետև 1880-ական թվականներից սկսվել են մեկ այլ եկեղեցու շինարարությունները։ 1883 թվականից սկսել են կառուցել Վարդարանի Աստվածամոր եկեղեցին։ Կառուցվել է 1889 թվականին և օծվել 1901 թվականին, Ռոմանա-բյուզանդական պլանում տեղավորում է 1500 այցելուի։ Այն գտնվում է բազիլիկից ներքև՝ Մասաբիել քարանձավից արևելք[12]։

Սուրբ Պիոս 10-րդի բազիլիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ կրկին, ըստ անհրաժեշտության, 1950-ականներին Լուրդի սրբավայրում հայտնվում է պաշտամունքի նոր վայր։ Ամեն ինչ արվում էր  քարանձավը շրջապատող ճարտարապետական միասնությունը պահպանելու համար և, այսպիսով, շինությունը կառուցվում է գետնի տակ։ Դա Սուրբ Պիոս X-ի բազիլիկն է, որը կառուցվել է 1956-1958 թվականներին։ Այստեղ կարող ենք հիանալ նկարիչ Ռենե Մարգոտոնի գոհարների շարքով՝ «լույսի ճանապարհո,» որը նվիրված է Աստվածամոր տեսիլներին[13][14]։

Սուրբ Բերնադետի եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբավայրի տարածքում կառուցված վերջին երկրպագության վայրը (բացվել է 1988 թվականին) Սուրբ Բերնադետի եկեղեցին է, որը գտնվում է Մասաբիելի քարանձավի դիմաց՝ Պո քաղաքում գտնվող Գավե գետի աջ ափին։ Ունի շարժական միջնապատեր, որոնք հարմար են տարբեր գործառույթների համար։ Այս ժամանակակից եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ գտնվում էր Բերնադետ Սուբիրուն 1858 թվականի հուլիսի 16-ին[15][16]՝ իր վերջին տեսիլքի ժամանակ։ Սրբավայրը Ֆրանսիայի բոլոր եպիսկոպոսների հիմնական հանդիպման վայրն է։

Մասաբիելի քարանձավ

Մասաբիելի քարանձավը ժայռային իջվածք է, որտեղ 1858 թվականին տեղի են ունեցել Լուրդի տեսիլքները։ Այն գտնվում է մեծ բազիլիկից հյուսիս։ Հիմնական իջվածքի վերևում գտնվող խորշում գտնվում է Լուրդի Տիրամոր արձանը, հենց այն վայրում, որտեղ, ըստ Բերնադետ Սուբիրուի, նա տեսել է մի կնոջ, որին տեղի հոգևորականները ճանաչել են որպես Մարիամ Աստվածածնի։ Քարանձավի կենտրոնում կա զոհասեղան, որտեղ ամեն օր բազմաթիվ պատարագներ են անցկացվում մի քանի լեզուներով, այդ թվում ՝ գիշերային ժամերին։

Քարանձավի դիմաց տեղադրված բազմաթիվ  նստարանները ուխտավորներին թույլ են տալիս հավաքվել և մասնակցել տոնակատարություններին։ Շարքերը դասավորված են այնպես, որ անվասայլակներով տեղափոխվող հիվանդներն ու հաշմանդամները կարողանան հեշտությամբ տեղաշարժվել։ Բազմաթիվ ուխտավորների անցումը, ովքեր ցանկանում են քայլել քարանձավի պատերի երկայնքով, որպեսզի դիպչեն նրանց և տեսնեն Բերնադետ Սուբիրուի կողմից հայտնաբերված աղբյուրը, կարգավորվում է սրբավայրի աշխատակիցների կողմից և դադարեցվում է տոնակատարության ընթացքում։ Սրբավայրի աշխատակիցները փաստում են, որ միջին հաշվով 20,000 ուխտավոր ամեն օր այցելում է քարանձավ։

Քարանձավի և նրա շրջակայքի դասավորությունը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել ժամանակի ընթացում։ Տեսիլքների ժամանակ քարանձավն այն վայրն էր, որտեղ կենդանիները ջուր էին խմում՝ Գավե գետի մոտ լինելու պատճառով, որի մի մասն անցնում էր հենց քարանձավի դիմացով։ Ուխտավորների ժամանումը հեշտացնելու համար նավահանգիստը մի քանի տասնյակ մետր հետ մղվեց։ Մինչև 1954 թվականը քարանձավը փակված էր ճաղավանդակներով, իսկ մինչև 2002 թվականը քարանձավի պատերին հենակներ էին կախված՝ ի գիտություն հիվանդությունների ապաքինումների[17]։

2014-2018 թվականներին իրականացվել են 2012 և 2013 թվականների ջրհեղեղներից հետո քարանձավի տարածքի բարեկարգման աշխատանքներ, որոնց արդյունքում քարանձավ մուտք գործելը արգելվել էր։ Քարանձավի էսպլանադն ամբողջությամբ վերակառուցվել է, Լուրդից ջուր մատակարարող ծորակները տեղափոխվել են քարանձավից հեռու՝ Գավե գետի ափին։

Տեսարաններ Բերնադետի և Լուրդի պատմությունից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնադետի և Լուրդի պատմության տեսարանները պատկերված են ուխտավորների ապաստարանում գտնվող դիորամայում, Սուրբ Միշել դարպասի աջ կողմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Yves Chiron (2007). Perrin-Mame (ed.). Enquête sur les apparitions de la Vierge. էջեր 196–205. ISBN 9-782262-028329. {{cite book}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |pages totales= ignored (օգնություն).
  3. «Le Sanctuaire/ Historique». Institution ND de Garaison (ֆրանսերեն). Վերցված է 24 septembre 2020-ին..
  4. Émile Zola tient ces informations d'Alexandre, le frère de l'abbé Peyramale, qu'il a longuement interrogé en 1892. Mon voyage à Lourdes dans .
  5. Émile Zola, Mon voyage à Lourdes, P.
  6. Ruth Harris, P. et 257
  7. http://www.lourdes-infos.com/65100lourdes/IMG/pdf/organisation_sanctuaires.pdf
  8. «Mgr Olivier Ribadeau Dumas est nommé Recteur du Sanctuaire Notre-Dame de Lourdes». Sanctuaire de Lourdes (ֆրանսերեն). 2019. Վերցված է 24 septembre 2020-ին..
  9. Article sur Vatican News
  10. «Lourdes. La porte du Jubilé est bientôt prête». La Dépêche (ֆրանսերեն). 20 nomvembre 2015. Վերցված է 27 juillet 2022-ին..
  11. «Basilique de Lourdes». monumentshistoriques.free.fr (ֆրանսերեն). Վերցված է 15 septembre 2020-ին..
  12. Ministère de la Culture, ed. (1995). «Domaine du sanctuaire de Lourdes». pop.culture.gouv.fr (ֆրանսերեն). Վերցված է 15 septembre 2020-ին..
  13. «Basilique Saint-Pie-X (Lourdes, 1958)». Structurae (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  14. «Basilique St Pie X». monumentshistoriques.free.fr. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. «Église Sainte-Bernadette».
  16. «Lourdes».
  17. «Projet Grotte, Cœur de Lourdes» (PDF).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]