Լուսաբեր-Արև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լուսաբեր-Արև», ազգային և քաղաքական երկօրյա լրագիր։ Լույս է տեսել 1908-1913 թվականներին, Կահիրեում։ Խմբագիրներ՝ Վահան Քյուրքչյան, գործակցությամբ՝ Լևոն Մկրտչյանի, խմբագիր՝ Սուրեն Պարթևյան։ 1913 թվականի մարտին լույս է տեսել լրագրի վերջին համարը։ «Լուսաբերը» և «Արևը» բաժանվել են։ Առաջինը, «Հուսաբեր» վերանվանվելով, շարունակել է հրատարակվել, երկրորդը՝ ժամանակավորապես դադարել է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։