Jump to content

Լուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուբ, բարձրակարգ բույսերի բարդ հյուսվածք, որով օրգանական նյութերը փոխադրվում են բույսի տարբեր օրգանները։ Լուբ կատարում է նաև պաշտպանող, մեխանիկական, մասամբ արտազատող ֆունկցիա։ Լուբ կազմված է մաղանման տարրերից, շարային և ճառագայթային պարենքիմից, լուբային թելիկներից, սկլերեիդներից։ Որոշ բույսերում ունենում է կաթնանոթներ և խեժանցքներ։ Մերկասերմ բույսերի մաղանման տարրերը մազանոթներն են, որոնք կազմված են միմյանց վրա դասավորված բջիջներից և հաղորդակցվում են նուրբ ծակոտկեն թիթեղիկների՝ մաղերի միջոցով։ Լուբի տարրերում բջջակորիզը վաղ մահանում է, իսկ բջջապլազման լավ թափանցելի է դառնում օրգ. նյութերի համար։ Ծածկասերմերը Լուբին կից ունեն ուղեկից բջիջներ։ Լուբի մաղանման խողովակները գործում են միակ վեգետացիոն շրջան, բացառությամբ որոշ բույսերի (խաղող, լորենի), որոնց մոտ այն հասնում է մինչև 8 տարվա։ Լուբի պաշարող հյուսվածքում շարային և ճառագայթային պարենքիմը կուտակում են օսլա, յուղ և օրգ. նյութեր, խեժտանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 675