Լոնդոնի ֆիլմի թանգարան
Լոնդոնի ֆիլմի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | կինոյի թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լամբեթ |
Հասցե | 45 Wellington Street, Covent Garden, London, WC2E 7BN[1] |
Հիմնադրվել է | 2008 |
Կայք | londonfilmmuseum.com(անգլ.) |
![]() | |
![]() |
Լոնդոնի ֆիլմի թանգարան (անգլ.՝ London Film Museum), թանգարան, որը հիմնադրվել և ստեղծվել է Ջոնաթան Սանդսի կողմից 2008-ի փետրվարին։ Թանգարանը նվիրված է բրիտանական կինոարդյունաբերությանը։ Այն նախկինում հայտնի էր Լոնդոնի կինոյի թանգարան (անգլ.՝ The Movieum of London) անունով և ի սկզբանե գտնվում էր Քաունթի Հոլում[2], սակայն 2012 թվականի ապրիլին տեղափոխվել է Քովենթ Գարդըն[3]։
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ ներկայացված են բնօրինակ վավերապայմաններ, բեմական հագուստ և դեկորացիաներ գեղարվեստական ֆիլմերից։ Թանգարանն ունի առանձին բաժին, որտեղ ցույց է տրված, թե ինչպես են նկարահանվում ֆիլմերը, ինչպես նաև` տեղեկատվություն է ներկայացված բոլոր հիմնական ստուդիաների վերաբերյալ։ Թանգարանում ցուցադրված են հագուստներ բրիտանական ֆիլմերից, «Փոքրիկ Նելլին» Ապրում ես միայն երկու անգամ ֆիլմից, Սուպերմենի բնօրինակ մետեոր և այլ ցուցանմուշներ։ Թանգարանի միջանցքներից մեկի ցուցադրությունը բացատրում է, թե ինչպես են նկարահանվում ֆիլմերը և հնարավորություն է տալիս զրուցել ֆիլմերի նկարահանման աշխատանքներում ներգրավվածների հետ։
Նախորդ երկու հատուկ ցուցահանդեսներն են եղել.
- Ռեյ Հարիհաուզեն, Առասպելներ և լեգենդներ[4]։ 2010 թվականի այս ցուցահանդեսում ներկայացված էին Ռեյ Հարիհաուզենի ֆիլմերից բնօրինակ արարածներ, ինչպես, օրինակ, Պեգասը, Մեդուզան և Թալոսը։
- Չարլի Չապլին, Մեծ Լոնդոնցին։ Այս ցուցահանդեսը ներկայացրել է Լամբեթում Չապլինի վաղ կյանքը։ Այստեղ ցուցադրվել են Չապլինի օրիգինալ գլխարկը և ձեռնափայտը` տուփերով։
2014 թվականի մարտից թանգարանը նվիրվել է Ջեյմս Բոնդի ավտոմեքենաների ամենամեծ պաշտոնական հավաքածուի` Բոնդը շարժման մեջ (անգլ.՝ Bond in Motion) ցուցահանդեսին։ Դրա մեջ ներառված են ավտոմեքենաներ, այլ տրանսպորտային միջոցներ և օրիգինալ սարքավորումներ ֆիլմերի շարքերից[5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.harrypotteronlocation.co.uk/exhibition/getting-here/
- ↑ «About The London Film Museum»։ Visit London։ օգոստոսի 7, 2011։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 7, 2011-ին
- ↑ «London Film Museum opens new exhibition space in Covent Garden»։ The Establishing Shot։ Վերցված է մայիսի 5, 2015
- ↑ «Ray Harryhausen is master of film monsters»։ This is London։ հունիսի 23, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-30-ին։ Վերցված է մայիսի 5, 2015
- ↑ Bond in Motion (exhibition leaflet)։ London Film Museum։ 2014