Jump to content

Լողափային ռեգբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լողափային ռեգբի

Լողափնյա ռեգբի (անգլ.՝ beach rugby), սպորտային թիմային խաղ օվալաձև գնդակով, որը յուրաքանչյուր թիմի խաղացողներն իրար են փոխանցում ձեռքերով և ոտքերով․ ձեռքի փոխանցումն իրականացվում է միայն ետ։ Խաղացողները փորձում են գնդակը հասցնել հակառակորդի կիսադաշտի արտաքին գծից դուրս[1]։ Ի տարբերություն դասական ռեգբիի, այս խաղի մեջ, որպես կանոն, դարպասներ չեն օգտագործվում։ Բացի այդ, հիմնական տարբերություններից են խաղադաշտի փոքր չափը, խաղացողների փոքր թիվը, միավորների պարզեցված հաշվարկը։

Ի տարբերություն լողափնյա խաղերի այլ տեսակների (լողափնյա ֆուտբոլ, լողափնյա վոլեյբոլ), լողափային ռեգբիում չկա միասնական կառավարիչ մարմին և, համապատասխանաբար, խաղի միասնական, միօրինականացված կանոններ, սակայն ռեգբիի միջազգային խորհուրդը քայլեր է անում այդ ուղղությամբ, և 2013 թվականին նշանակված է այս մարզաձևում աշխարհի առաջին առաջնության անցկացումը, մրցաշարի անցկացման վայր է ընտրվել Իտալիան[2]։ Ռեգբիի եվրոպական ասոցիացիայի մասնակցությամբ 2017 թվականից ամեն տարի անցկացվում է լողափնյա ռեգբիի Եվրոպայի առաջնությունը[3]։

Ընդհանուր խաղի կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղադաշտի չափ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղադաշտի չափերը որոշում են մրցումների կազմակերպիչները։ Դրանք, որպես կանոն, լինում են 30-50 մետր երկարությամբ և 25-30 լայնությամբ։ Խաղի ժամանակ դարպասները հաճախ չեն օգտագործվում, խաղադաշտի սահմանները նշվում են պլաստիկե ժապավենով կամ վառ գույնի պարանով։

Խաղացողների քանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված լիգաներից և մրցաշարերից, խաղադաշտում խաղացողների թիվը տատանվում է 4-ից մինչև 7, պահեստայինների թիվը՝ 3-ից մինչև 7, փոխարինողների թիվը խաղի ընթացքում չի սահմանափակվում ինչպես հոկեյում։

Խաղի համար օգտագործվում են միջին օվալաձև գնդակներ 4-ից 5 համարի։

Միավորների հաշվարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լողափային ռեգբիում միավորների հաշվարկի համակարգը պարզեցված է, քանի որ խաղադաշտի դարպասները բացակայում են, յուրաքանչյուր փորձի համար թիմը ստանում է մեկ միավոր։ Երբեմն ոչ-ոքիի դեպքում խաղն ընթանում է լրացուցիչ ժամանակում՝ մինչև առաջին վաստակած միավորը։

Խաղային ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն, խաղը բաժանված է երկու խաղակեսի 5-7 րոպե ընդմիջումով 1-3 րոպե ընդմիջումով, ոչ-ոքի արդյունքի դեպքում երբեմն լրացուցիչ ժամանակ է տրվում կազմակերպիչների հայեցողությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mr.Animate (2021-07-14), Learn How to Play Beach Rugby in 2 Minutes?, Վերցված է 2024-08-10-ին
  2. Портал о российском регби. «Казанская Ривьера» собирает регбистов
  3. «France retain FIRA-AER Euro Beach Rugby Cup». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]