Լյումիեր եղբայրների հուշարձան (Եկատերինբուրգ)
Լյումիեր եղբայրների հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Եկատերինբուրգ |
Շինության ձև | Արձանախումբ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Լյումիեր եղբայրների հուշարձան (ռուս.՝ Памятник братьям Люмьер), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը նվիրված է կինեմատոգրաֆիայի գյուտարարներ Լյումիեր եղբայրներին։ Տեղադրվել է «Կոսմոս» կինոհամերգային թատրոնի շենքի առջև, Քաղաքային լճակի ափին, քաղաքի Երկաթուղային շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյումիեր եղբայրների հուշարձանի տեղադրումը նվիրված էր միանգամից մի քանի տարեթվերի. Եկատերինբուրգի Քաղաքի օրվան, Ռուսական կինոյի օրվան, Օգյուստ Լյումիերի 150-ամյակին և «Կոսմոս» կինոհամերգային թատրոնի բացման 45-ամյակին, որն էլ եղել է հուշարձանի պատվիրատուն։
Հուշարձանի հեղինակն է Դիանա Կոսիգինան, որի նախագիծը 2011 թվականի աշնանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Եկատերինբուրգ քաղաքի ճարտարապետական փոքր ձևեր. դեկորատիվ քանդակագործություն և ճարտարապետական ձևեր» մրցույթում, որն անցկացվել է ճարտարապետների, դիզայներների, ճարտարապետական և դիզայներական բյուրոների մասնագետների միջև։
Քանդակագործական հորինվածքը ձուլվել է բրոնզից գրեթե բնական չափսերով և տեղադրվել հենց մայթին առանց որևէ պատվանդանի։ Եղբայրների պատկերաքանդակների կողքին տեղադրված է նրանց գյուտը` կինոխցիկը, ինչպես նաև դրված է դատարկ աթոռ` լուսանկարվել ցանկացողների համար։
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 27-ին, որին մասնակցել են Եկատերինբուրգի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Յակոբը, Եկատերինբուրգի մշակույթի վարչության պետ Տ. Յարոշևսկայան և Եկատերինբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Պիեռ Ֆիլատոֆֆը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «История: год назад в Екатеринбурге появился памятник братьям Люмьер»։ Информационный портал Екатеринбурга։ 2013-08-27։ Վերցված է 2014-04-05
- «Сегодня в Екатеринбурге открыли памятник братьям Люмьер»։ Комсомольская правда։ 2012-08-27։ Վերցված է 2014-04-05
- «Памятник братьям Люмьер украсит в Екатеринбурге набережную городского пруда у киноконцертного театра «Космос»»։ Uralpress.ru։ 2012-08-14։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է 2014-04-05