Լիտվական ստատուտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լիտվական ստատուտներ (լատիներեն statio-որոշում եմ), Լիտվական մեծ իշխանության ֆեոդալական իրավունքի օրենսգրքեր։ Հաստատվել են՝ 1529 թվականին, 1566 թվականին, 1588 թվականին։ Գրվել են բելառուսերեն։ Որպես աղբյուր ծառայել են՝ սովորութային իրավունքի նորմերը, Կազիմիրի դատաստանագիրքը, պրիվիլեյները, հռոմեական, լեհական, գերմանական իրավունքները, դատական որոշումները։ Օգտագործվել է նաև ընթացիկ օրենսդրությունը։ Լիտվական ստատուտները արտացոլել են Լիտվական մեծ իշխանության քաղաքական կարգի զարգացումը, հատկապես լեհական մագնատների դեմ պայքարում շլյախտայի քաղաքական դերի բարձրացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 635 CC-BY-SA-icon-80x15.png