Jump to content

Լիսնո (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիսնո
բելառուս․՝ Лісна
Կոորդինատներ
Երկիր Բելառուս Բելառուս
Վարչատարածքային բաժանում Վիտեբսկի մարզ Վերխնեդվիսկի շրջան
Հայելու բացարձակ բարձրությունը 141․1[1] մ
Երկարություն 7,80 կմ
Լայնություն 3,10 կմ
Ավազանի մակերեսը 15,71 կմ²
Ծավալը 40,29 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 25,3 կմ
Ամենամեծ խորությունը 6,1 մ
Միջին խորությունը 3-4 մ
Պարզությունը 1․0 մ

Լիսնո (բելառուս․՝ Лісна), լիճ Վիտեբսկի մարզի Վերխնեդվիսկի շրջանում։ Լճի հյուսիսային ափը սահմանակցում է Պսովսկի մարզի Սեբեժսկի շրջանի հետ։ Տեղակայված է 42 կմ հեռավորության վրա Վերխենդվինսկի հյուսիս-արևելքից, մտնում է Սեբեժյան լճերի խմբի մեջ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի վրա կան մի քանի կղզիներ։ Ամենամեծ կղզին Լիսինյանսկին է, որը գտնվում է լճի հարավում[2][3]։

Լճի միջով անցնում է Սվոլնա գետը[1]։

Բուսական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համատարած բուսածածկույթը հանդիպում է արևելյան ափերին, որոնք ամբողջությամբ կտրված են լճից Լիսինյան կղզիններով։ Ստորջրյա մակրոֆիտների ընդարձակման խորությունը հասնում է 2 մետրի, և հազվադեպ, որ հասնում է 2․6 մետրի։

Կենդանի աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի մեջ լինում են պերկես, մանրածածան , շիղաձուկ, լոքո, օձաձուկ, ծածան ձկների տեսակները։

Լճի ափերը խիտ բնակեցված չեն։ Անտառի լայն շերտը պահպանում է լիճը աղտոտումից։ Որի հետևանքով բարձրանում է ջրի որակը և գերում զբոսաշրջիկներին։ 1995 թվականից լիճը և նրան շրջապատող անտառները մտան «Կարմիր անտառ» (բելառուս․՝ «Чырвоны бор») լանդշաֆտային հատուկ պաշտպանման վայրի մեջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Республика Беларусь. Атлас охотника и рыболова: Витебская область / Редактор Г. Г. Науменко. — Мн.: РУП «Белкартография», 2010. — С. 52. — 72 с. — 10 000 экз. — ISBN 978-985-508-136-5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Республика Беларусь. Атлас охотника и рыболова: Витебская область / Редактор Г. Г. Науменко. — Мн.: РУП «Белкартография», 2010. — 72 с. — 10 000 экз. — ISBN 978-985-508-136-5
  2. Озёра Белоруссии. / О. Ф. Якушко и др. - Мн.: Ураджай, 1988. - 216 с.
  3. Блакітная кніга Беларусі. - Мн.:БелЭн, 1994.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսնո (լիճ)» հոդվածին։