Լիսետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիսետ, հայկական գաղութ 17-19 դարերում (այժմ՝ գյուղ Ուկրանիայում ԽՍՀ Իվանո-Ֆրանկովսկի մարզում)։ Առաջին տեղեկությունը Լիսետի հայերի մասին վերաբերում է 1669 թվականին։ Լիսետի գաղութը վարչապես ենթարկվում էր Ստանիսլավի (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ) հայկ. քաղաքային վարչությանը։ Հայերն զբաղվում էին առևտրով և արհեստներով, հատկապես հայտնի էին կաշեգործներն իրենց մաշկագործական արհեստանոցներով։ Հայոց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին 1779 թվականին և 1830 թվականին այրվելուց հետո վերստին կառուցվել է և պահպանվել մինչև այսօր։ Եկեղեցուն կից գոյություն ուներ 4 հոգևոր եղբայրություն։ 1782 թվականին Լիսետում ապրում էին 268 հայ, 1808 թվականին՝ 800, 1820 թվականին՝ 60 ընտանիք, իսկ 1877 թվականին՝ 20։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 623