Լիթոլ
Արտաքին տեսք
Լիթոլ, լիթօլ (lithium եւ oil բառերից) լիթիումից ստացվող ջրակայուն քսայուղ է։
Այն ստանում են լիթիումային օճառով 12-հիդրոքսիստեարինաթթվի խտացմամամբ [1]: Լիթոլի տարբեր տեսակների աշխատանքային ջերմաստիճանը -60 - -40 °C-ից հասնում է մինչեւ 130-220 °C: Օգտագործվում է անվավոր եւ թրթուրավոր տրանսպորտի, արդյունաբերական սարքավորումների եւ էլեկտրական գործիքների շփման հանգույցներում։
Լիթիում պարունակող քսայուղերն առաջին անգամ սկսել են կիրառվել Երկրորդ աշխարհամարտի տարիներին։
Լիթոիլի տարբեր տեսակների մեջ կարող են օգտագործվել պոլիքառաֆտորէթիլեն, մոլիբդենի երկսուլֆիդ կամ այլ բաղադրիչներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Angelo Nora, Alfred Szczepanek, Gunther Koenen, "Metallic Soaps" in Ullmann’s Encyclopedia of Industrial Chemistry 2005 Wiley-VCH, Weinheim.
|