Լիանա Աղաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիանա Աղաբեկյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մասնագիտացում՝շախմատիստ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 15, 1986(1986-01-15)[2] (38 տարեկան)
Ծննդավայր՝Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Լիանա Արարատի Աղաբեկյան (հունվարի 15, 1986(1986-01-15)[2], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստուհի, կանանց միջազգային վարպետ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիանա Աղաբեկյանը Հայաստանը ներկայացրել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնություններում և տարբեր տարիքային խմբերի աշխարհի պատանեկան առաջնություններում[4]։ Հայաստանի կանանց շախմատի առաջնության բազմակի մասնակից է։ 2007 թվականին նա առաջին տեղը կիսեց Սիրանուշ Անդրիասյանի հետ, բայց լրացուցիչ հանդիպման ժամանակ տանուլ է տվել խաղը[5]։

Ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը շախմատի խոշոր մրցաշարերում։

  • Շախմատի աշխարհի թիմային առաջնությանը մասնակցել է 2007 թվականին։
  • 2007 թվականին մասնակցել Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում թիմի հետ նվաճել է բրոնզե մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]