Լենինգրադյան փողոց (Սամարա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինգրադյան փողոց (այլ կիրառումներ)
Լենինգրադյան փողոց
Լենինգրադյան փողոցի հետիոտնային մասը
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՍամարա
Երկարություն1,7 ± 0,1 կմ

Լենինգրադյան փողոց (ռուս.՝ Ленингра́дская у́лица), գտնվում է Սամարայի պատմական կենտրոնում, Մաքսիմ Գորկու փողոցի և քաղաքի հարավարևմտյան մասում գտնվող երկաթուղու միջև։ Կույբիշևի և Գալակտիոնովսկի փողոցների միջև հատվածը հետիոտնային գոտի է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանսկայա փողոցի տեսքը Ռուսական կայսրության ժամանակաշրջանում
Սիդորովի տուն
Նկարիչ Կոնստանտին Գոլովկինի տուն

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոլոմնայա (Проломная)
  • Սենայա (Сенная)
  • Խլեբնայա (Хлебная)
  • Մոսկատելնայա (Москательная
  • Պանսկայա (Панска́я[1])
  • Սովետսկայա (Советская)
  • Պետրոգրադսկայա (Петроградская) (1918 թվականի ապրիլի 20-ից)
  • Լենինգրադսկայա (Ленинградская) (1926 թվականի հուլիսի 8-ից)

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • բժշկական ինստիտուտ (այժմ՝ համալսարան) Չապաևի փողոցի անկյունում
  • կայազորի հանրախանութ
  • համաբուժարան
  • մանկական «Յունոստ» խանութը զբաղեցրել է Մոլոդոգվարդեսկայա և Գալակտիոնովսկայա փողոցների միջև գտնվող «Նովոտրոիսկի» առևտրի վերակառուցված երկհարկանի շենքի ամբողջ տարածքը (կառուցվել է 1914 թ.)
  • «Մարգարիտ» ոսկերչական խանութ Ֆրունզե փողոցի անկյունում
  • կոշիկի խանութ
  • «Քարափ» (Утёс) պարենամթերքի խանութը Կույբիշևի փողոցի անկյունում
  • Կենտրոնական փոստային բաժանմունքը Կույբիշևի փողոցի անկյունում

1990-ական թվականներին Լենինգրադյան փողոցում ձևավորվել է վրանային շուկա։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին քաղաքի վարչակազմի կողմից որոշում ընդունվեց իրեղենի շուկայի լուծարման և հին սամարյան փողոցի պատմական տեսքի վերականգնման, ինչպես նաև այդ տեղամասը հետիոտնային դարձնելու վերաբերյալ։ Այդ որոշումն առաջացրեց շուկայի աշխատակիցների մասսայական բողոքներ, որի պատճառով էլ աշխատանքների սկսելու ժամկետները մի քանի անգամ հետաձգվեցին։ Կույբիշևի փողոցից մինչև Գալակտիոնովյան փողոց ընկած հատվածի վերակառուցումը ավարտվեց միայն 2011 թվականին։

2000 թվականի սկզբին կառուցվեցին մի քանի ժամանակակից «էլիտային» բնակելի համալիրներ, սկզբում Լենինգրադյան փողոցի ու Վոլգայի առափնյա հատվածի և Ստեպան Ռազինի փողոցի միջև ընկած հատվածում։

Շենքեր և շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենք Լենինգրադյան և Կույբիշևի փողոցների անկյունում (ժամանակակից տեսքը)

Մի քանի շենքեր այստեղ պահպանել են իրենց նշանակությունը բացման պահից, 19-20-րդ դարերի սահմանագծից, օրինակ, Լենինգրադյան և Կույբիշևի փողոցների հատման մասում գտնվող փոստի շենքը, «Նացիոնալ» հյուրանոցը, դեղատունը Ֆրունզեի փողոցում։

Խորհրդային ժամանակաշրջանում Լենինգրադյանի ժողովրդականությունը միայն աճեց։ Այստեղ տեղակայված էին Կույբիշևի «Յունոստ» կենտրոնական հանրախանութը, «Վոյենտորգ» առևտրի տունը, «Կոշիկի տունը» և «Մարգարիտ» ոսկերչական խանութը։ Կույբիշևի փողոցի խաչմերուկում երկար ժամանակ գործում էր «Ուտյոս» հայտնի մթերային խանութը, որը գոյություն ուներ մինչև 2000-ական թվականների սկիզբը[2]։

Լենինգրադյանի վրա և խորհրդային ժամանակներում և ներկայումս գործել և գործում են բազմաթիվ ժամանցի հաստատություններ և հասարակական սննդի վայրեր։ Տեղի սրճարանների և խանութների հաճախորդները ոչ միայն սամարացիներն էին, այլև քաղաքի հյուրերը, զբոսաշրջիկներն ու գործուղված անձինք, որոնք բնակվում էին տեղական «Նացիոնալ» (այժմ «Ազիմուտ») և «Ժիգուլի» (Կույբիշևի փողոցի վրա)[2]։

Չնայած Լենինգրադյան փողոցի հետիոտնային գոտու բարձր ժողովրդականությանը, նրա վրայի տների զգալի մասը մինչ օրս չեն վերակառուցվել։

  • № 24 - Գլխավոր փոստատուն (Սամարայի մարզ, Ռուսաստանի Փոստ), 443099
  • № 28 - նախկին «Ուտյոս» մթերային խանութ, ներկայումս առաջին հարկում «Անտիկ» խանութն է, երկրորդում` «Pizzakit» ակումբ-սրճարանը
  • № 34 - նկարիչ Կ. Պ. Գոլովկինի նախկին տունը։ Տեղական նշանակության Մշակութային ժառանգության օբյեկտ № 6300235000[3]
  • № 37/91 - «Ազիմուտ» հյուրանոց, «Տանուկի» ռեստորան
  • № 59 - «Կոշիկի տուն» խանութ
  • № 60 - նախկին կայազորային հանրախանութ, այսօր երկհարկանի ռեստորան «Վարենյե»
  • № 64 - «Օպերա» առևտրային կենտրոն (կառուցվել է XXI դարի սկզբին)

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինգրադյան փողոցի մեծ մասն այժմ հետիոտնային գոտի է, սակայն հանրային տրանսպորտն անցնում է Գալակտիոնովսկայա փողոցից դեպի Կորոստելյով եղբայրների փողոց։

Տրամվայ՝ Գալակտիոնովսկայա փողոցից 1 և 5, Ֆրունզեի փողոցով՝ 16, 3 և 20.
Տրոլեյբուս՝ 16, 6
Ավտոբուս՝ 23, 41 Վիսոցկի հրապարակի տարածքում, 3 և 77 երթուղիները Սամարայից մինչև Կորոստելյով եղբայրների փողոց, Կույբիշևի փողոցով՝ 24, 37, 47, 61
Երթուղային տաքսիներ՝ 217, 48д, 77д

Փոստային ինդեքս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 443099
  • 443020[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Память об этом названии и сегодня сохранилась в народном названии посёлка Шмидта - Запанско́й.
  2. 2,0 2,1 Анализ коммерческой недвижимости улицы Ленинградской.(չաշխատող հղում) Журнал «Недвижимость. Rent&Sale»
  3. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  4. «Почтовые индексы и коды ОКАТО - Ленинградская улица Самара город Самарская область». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]