Լենդիսի գիտափորձ
Լենդիսի գիտափորձ, հոգեբան Կարինի Լենդիսի կողմից իրականացված հոգեբանական գիտափորձերի շարք, որը կոչվում է նաև Ինքնաբուխ դեմքի արտահայտություններ և ստորադասություն։ Շարքն անցկացվել է 1924 թվականին Մինեսոտայի համալսարաններից մեկում[1]։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտափորձի նպատակն էր բացահայտել հույզերի արտահայտման համար պատասխանատու դեմքի մկանների աշխատանքի ընդհանուր օրինաչափությունները, հայտնաբերել այն դիմախաղը, որը բնորոշ է այդ հույզերին։
Ընթացակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես հետազոտվողներ հանդես են եկել Կարինի Լենդիսի ուսանողները[2]։ Ավելի հստակ արդյունքներ ստանալու համար ուսանողների դեմքին գծեր էին նկարել։ Այնուհետև գիտնականը տարբեր ձևերով հույզեր է առաջացրել փորձարկվողների մոտ։ Ուսանողները լսում էին ջազ, հոտոտում ամոնիակ, դիպչում կենդանի դոդոշներին։ Հույզը դրսևորելու պահին Լենդիսը նրանց լուսանկարում էր։ Գիտափորձի ամենատհաճ մասը եզրափակիչն էր, երբ մասնակիցները պետք է կտրեին կենդանի առնետի գլուխը։ Մասնակիցներից շատերը համաձայնել են։ Հեղինակն ասել է, որ «Նրանք փորձում էին ամեն ինչ անել հնարավորինս արագ, բայց արդյունքում առնետի գլխատումը վերածվել է դժվարին ու երկար աշխատանքի»։
Ամփոփում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինիի գիտափորձի արդյունքում ոչ մի օրինաչափություն չի հայտնաբերվել, սակայն հոգեբանները հաստատել են, որ մարդիկ հեշտությամբ ենթարկվում են հեղինակությանը և պատրաստ են անել այն, ինչ երբեք չէին անի իրենց ցանկությամբ[3]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտափորձը հանրության կողմից քննադատության է ենթարկվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառով։ Գիտափորձը նպատակին չի հասել և համարվել է ձախողված։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Facial expressions while decapitating a rat, 1924». www.madsciencemuseum.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Carney Landis: The Scourge of Rats Everywhere». Games for the Web (Fall 2010) (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Landis, C. (1924). Studies of Emotional Reactions, II., General Behavior and Facial Expression. Journal of Comparative Psychology. 4(5): 447-509