Իրական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իրական Դպրոցից)
Իրական դպրոց
Իրական դպրոց
Տեսակդպրոց
ԿարգախոսԳործ ու փորձ
Հիմնադրված է2016
Երկիր Հայաստան
Կայքիրականդպրոց.հայ

Իրական դպրոց կրթամշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2016 թվականին Երևանում։ 2018 թվականի սեպտեմբեր ամսին Իրական դպրոցը մասնաճյուղեր է բացել Գյումրի և Վանաձոր քաղաքներում, իսկ 2019 թվականին՝ նաև Գորիս քաղաքում։ 2021 թվականին նաև Իջևանում։ Հիմնադրամն իրականացնում է Համակարգերի տեսություն մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր։

Ուսումնական ծրագիրն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ՝ Ինֆորմատիկայի պետական քոլեջի արտոնագրով։ Ուսման տևողությունը չորս տարի է, այժմյան մասնագիտական ուղղվածությունը կիբեռնետիկան է («Համակարգերի տեսություն»)[1]։ Հիմնադրման պահին ծրագրին մասնակցել է 20 ուսանող։ Այժմ դպրոցում իր ուսումը շարունակում է մոտ 200 ուսանող։ «Իրական դպրոց»֊ում կառուցվում է մասնագիտական կրթության նոր ձևաչափ, կիրառելով ինչպես դասական կրթության (liberal arts), այնպես էլ պրոգրեսիվ կրթության (progressive education) մոտեցումները, մասնավորապես՝ նախագծային ուսուցումը (project based education, learning by doing), միահավաք ուսուցման ծրագիր (integrated curriculum), առ-ցանց կրթական հարթակներ (coursera, khanacademy), սովորեցնելով սովորել (learning by teaching)։ Ուսման ձևաչափը նման է գիտահետազոտական կենտրոնների և նորարական ձեռնարկությունների կրտսեր մասնագետների աշխատանքային առաջին տարիներին։ Դպրոցը կոչվում է «Իրական դպրոց», Շուշիի Ռեալական ուսումնարանի հիշատակին, ինչպես նաև այն պատճառով, որ նախագծային կրթությունը հենված է բացառապես իրական կյանքից վերցված և իրական մարդկանց համար ստեղծվող նախագծերի վրա[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ընդունելություն «Իրական դպրոց»-ում». Uite. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «Իրական Դպրոց». ggg.realschool.am. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.

Հղումները[խմբագրել | խմբագրել կոդը]