Վլադիմիրսկի Տորպեդո ակումբի սան է։ Առաջին մարզիչը եղել է Ն․ Ա․ Լատինը։ Մանկուց սովորել և միասին ընկերություն է արել է Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դենիս Եվիսկովի հետ։ Հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքով։ Իր նորամուտը կատարել է 1999 թվականի հունիսի 10-ին՝ Սպարտակ Չուկոտկա ակումբի դեմ խաղում։ Առաջին գոլը Տորպեդո ակումբում խփել է 2002 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Շույսկի Սպարտակ Տելեկոմ ակումբի դեմ խաղում։ Ռուսաստանի առաջնության ժամանակ, ընդհանուր առմամբ, Տորպեդոյի կազմում անցկացրել է 315 խաղ, խփել՝ 36 գոլ։ 2011/12 մրցաշրջանում դարձել է թիմի ավագ։ 2012 թվականի օգոստոսի 3-ին հրավիրվել է Սարատովի Սոկոլ ակումբ[2]։ 2013 թվականի հունիսին վերադարձել է Վլադիմիրսկի Տորպեդո ակումբ[3]։ 2018 թվականի ամռանը լքել է ակումբը[4]։