Իվան Զոտկո
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 9, 1996[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Chudniv, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Իվան Վյաչեսլավովիչ Զոտկո (հուլիսի 9, 1996[1], Chudniv, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, հայկական «Ուրարտու» ակումբի պաշտպան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլով սկսել է զբաղվել 9 տարեկանում Չուդնով քաղաքի ՄՊՄԴ-ում, որի հետ մի անգամ մասնակցել է Բախչիսարայի մրցաշարին, որտեղ նրան նկատել են «Մետալիստի» սլսկցիոներները, ինչի շնորհիվ Զոտկոն, ի վերջո, ուսումը շարունակել է Խարկովի ակումբի ակադեմիայում[2]։ 2009-2012 թվականներին Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայի առաջնությունում անցկացրել է 47 հանդիպում և խփել 7 գոլ։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մետալիստ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի օգոստոսի 1-ին նշել է նորամուտը «Մետալիստի» պատանեկան (U-19) թիմի կազմում Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ տնային խաղում, իսկ երիտասարդական (U-21) թիմի կազմում առաջին անգամ խաղացել է նույն թվականի սեպտեմբերի 1-ին Լուցկի «Վոլինի» դեմ արտագնա խաղում։ Մ-19 թիմի կազմում դարձել Է Ուկրաինայի 2013/2014 մրցաշրջանի պատանեկան թիմերի առաջնության հաղթող՝ անցկացնելով 20 հանդիպում և խփելով 8 գոլ։
2015 թվականի ապրիլի 8-ին նշել է նորամուտը «Մետալիստի» հիմնական թիմում Դոնեցկի «Շախտյորի» դեմ արտագնա գավաթային խաղում՝ դուրս գալով մեկնարկային կազմում և ամբողջ հանդիպումը անցկացնելով խաղադաշտում[3]։ Նույն թվականի մայիսի վերջին, պայմանագրի ժամկետի լրանալու և Խարկովի ակումբի հետ համագործակցությունը շարունակելու մասին կոնկրետության բացակայության պատճառով, փաստացի դարձել է ազատ գործակալ, և այդ կարգավիճակում եղել է 3 ամիս՝ այդ ընթացքում հասցնելով փորձաշրջան անցնել «Մինսկ» ակումբում, սակայն արդյունքում վերադարձել է «Մետալիստ», որի հետ օգոստոսի վերջին կնքել է նոր պայմանագիր՝ 1 տարի ժամկետով[4]։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին առաջին անգամ խաղացել է Պրեմիեր լիգայում՝ փոխարինելով Արտյոմ Բեսեդինին Օդեսայի «Չեռնոմորեցի» դեմ տնային խաղի 72-րդ րոպեին[5]։ 2016 թվականի մայիսի 7-ին խփել է իր առաջին գոլը Խարկովի թիմի կազմում՝ հանդիպման 91-րդ րոպեին մրցակցի դարպասապահի համար անսպասելիորեն տուգանայինից հարվածելով դարպասից մոտ 30 մետր հեռավորությունից՝ կրկին Օդեսայի «Չեռնոմորեցի» դեմ արտագնա խաղում և իր թիմին հաղթանակ բերել 1:0 հաշվով[6][7]։ Ընդհանուր առմամբ, «Մետալիստի» կազմում ելույթների ընթացքում նա 8 խաղ է անցկացրել առաջնությունում (խփել է 1 գնդակ), 1 հանդիպում Ուկրաինայի գավաթի խաղարկությունում, 29 հանդիպում երիտասարդական առաջնությունում (խփել է 10 գոլ) և 42 հանդիպում պատանեկան մրցաշարում (խփել է 13 գնդակ)։
«Վալենսիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հուլիսի սկզբին պայմանագիր է կնքել «Վալենսիայի» հետ[8] և միացել է Սեգունդայում հանդես եկող «Վալենսիա Մեստալյա» ֆարմ-ակումբին[9]։
«Լեյդա »[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի ձմռանը պայմանագիր է կնքել իսպանական «Լեյդայի» հետ։
«Ուրարտու»[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականի փետրվարի 4-ին պայմանագիր է կնքել հայկական «Ուրարտու» ակումբի հետ[10]։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2014-2015 թվականներին անցկացրել է 9 հանդիպում և խփել 2 գոլ Ուկրաինայի պատանեկան հավաքականի կազմում (մինչև 18 տարեկան)։ 2014 թվականին սկսել է հանդես գալ մինչև 19 տարեկանների հավաքականում, որի կազմում մասնակցել է Եվրոպայի 2015 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Դուբլ | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Մետալիստ | Պրեմիեր լիգա | 2012/2013 | 1 | 0 | ||||
2013/2014 | 6 | 1 | ||||||
2014/2015 | 1 | 0 | 13 | 1 | ||||
2015/2016 | 8 | 1 | 9 | 8 | ||||
Վալենսիա Մեստալիա | Սեգունդա Բ | 2016/2017 | 8 | 0 |
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի խոսքով՝ իրեն առավել հարմար է խաղալ կենտրոնական գոտում, բայց կարող է խաղալ նաև եզրային պաշտպանի դիրքում[2]։
Դաշտից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատ ժամանակ շատ է սիրում չմուշկներով սահել[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 «Иван Зотько: «Тренировки с основной командой — это огромный опыт для молодых ребят»» (ռուսերեն). FC-Metalist.com. 2014 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Протокол матча «Шахтёр» — «Металлист»» (ուկրաիներեն). FPL.ua. 2015 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Иван Зотько: «Приложу максимум усилий, чтобы приносить пользу клубу»» (ռուսերեն). FC-Metalist.com. 2015 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Протокол матча «Металлист» — «Черноморец»» (ուկրաիներեն). FPL.ua. 2015 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Протокол матча «Черноморец» — «Металлист»» (ուկրաիներեն). FPL.ua. 2016 թ․ մայիսի 7. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)
- ↑ ««Черноморец» — «Металлист» 0:1. Зигзаг удачи» (ռուսերեն). «UA-Футбол». 2016 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Ярослав Марьянко (2016 թ․ հուլիսի 7). «Экс-защитник «Металлиста» Зотько перешёл в «Валенсию»» (ռուսերեն). UA.Tribuna.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Артур Валерко (2016 թ․ հուլիսի 29). «Зотько: «Надеюсь, что буду стабильно играть в „Валенсии"»» (ռուսերեն). SportArena.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «ОФИЦИАЛЬНОЕ ЗАЯВЛЕНИЕ: ИВАН ЗОТЬКО». fcurartu.am (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 4-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իվան Զոտկոյի էջը «Մետալիստ» ակումբի կայքում Արխիվացված 2021-05-13 Wayback Machine(ռուս.)
|