Իվանկոն ու թագավոր Պոգանինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվանկոն ու թագավոր Պոգանինը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-հեքիաթ
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Նեբիերիձե
Սցենարի հեղինակՕլեգ Տումանով
ԵրաժշտությունԻվան Կարաբից

«Իվանկոն ու թագավոր Պոգանինը» (ռուս.՝ «Иванко и царь Поганин»), խորհրդային հեռուստատեսային ֆիլմ-հեքիաթ[1][2], ուկրաինացի և վրացի կինեմատոգրաֆիստների համատեղ աշխատանքը։ Ֆիլմը հագեցած է բանահյուսական տարրերով (մասնավորապես՝ լայնորեն օգտագործվում է Անդրկարպատյան ուկրաինական ժողովրդական հեքիաթների ատրիբուտիկան)։ Առանձին դրվագներում օգտագործվել է անիմացիա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է Իվանկո անունով տղայի մասին, որի մայրը՝ Մարիչկան, բոլոր համագյուղացիների հետ միասին գերեվարվել է Պոգանինի (Լև Դուրով) ծառաների կողմից։ Տղային որդեգրել է արջնագռավների արքա Կարկարոնը (Նոդար Մղալոբլիշվիլի) և նրան նախապատրաստում է որպես ժառանգի, բայց նա, երբ մեծանում է, ուղևորվում է մորը փրկելու։ Իսկ այդ դժբախտությունն ավելին է, քան նա կարծում է, քանի որ նրա մայրը ոչ միայն գերուհի է, այլ նաև անեծք է դրված նրա վրա։ Բայց սերը, բարեկամությունը և քաջություն հաղթահարում են կախարդանքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիշա Պավլենկո – Իվանկո/Կրոումի
  • Լև Դուրով – Պոգանին
  • Նոդար Մղալոբլիշվիլի – Կարկարոն (հնչյունավորող՝ Եվգենի Պապերնի)
  • Մարիա Կապնիստ – բու Չիվետտա (ծեր)
  • Լյուդմիլա Շևել – բու Չիվետտա (երիտասարդ)
  • Լյուդմիլա Չինշևայա – Մարիչկա (երիտասարդ)
  • Վերա Կուզնեցովա – Մարիչկա (ծեր)
  • Նաստյա Գիրենկովա – Պովետրուլյա
  • Իգոր Ստարիկով – Կարրի
  • Մերաբ Բոցվաձե – Գերագույն պահակ
  • Իոսիֆ Գոգեշվիլի – Բելոգրուդի
  • Վլադիմիր Լոսիցկի – գլխավոր առևանգիչ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թվականին նույն ռեժիսորի կողմից նույն կինոստուդիայում նկարահանվել է «Կախարդի յոթերորդ մատանին» մինի-սերիալը՝ նման սյուժեով, որում գրեթե նույն դերում (արծիվների արքա Ագուիլ) հանդես է եկել Նոդար Մղալոբլիշվիլին։
  • Ֆիլմի նախաբանում (Ն. Մատվիենկոյի կատարմամբ) հնչում է «Ой ходить сон коло вікон» հին օրորոցային երգը, որն առաջին անգամ հրապարակվել է 1837 թվականին, «Русалка Днестровая» ալմանախում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]