Իոսիֆ Կուկոլևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուկոլևսկի, Իոսիֆ Միքայելի (? - 31.07.1855, Ալեքսանդրապոլ) - գեներալ-մայոր, Տվերի դրագունների գնդի հրամանատար՝ Վորոնեժի նահանգի Օստրոգոժ գավառի ազնվականներից։

1820թ. նոյեմբերի 21-ին ծառայության է անցել Տվերի դրագունների գնդում՝ որպես յունկեր։

Ստացել է  հետևյալ կոչումները.  

1821 թ. հունիսի 28-ին՝ ենթասպայի, 1825 թ. մայիսի 13-ին՝  պորունչիկի,  1829 թ. օգոստոսի 7-ին՝ շտաբի կապիտանի,1831թ.հունիսի 12-ին, լեհ ապստամբների դեմ  մղած մարտերում առանձնանալու համար՝ կապիտանի, 1834 թ. դեկտեմբերի 14-ին՝ մայորի, ծառայության տարբերակման համար, 1839 թ. սեպտեմբերի 9-ին՝ փոխգնդապետի, ծառայության տարբերակման համար, 1846 թ. -ին ՝գնդապետի։

       1846-ին գործուղվել է Օրինակելի հեծելազորային գունդ։ 1847 թ. Մայիսին՝ ճամբարային հավաքների ժամանակ ,ծառայության է ուղարկվել Նորին Մեծության Լայբ-գվարդիայի՝ Կիրասարի զորագունդ։ 1848-ի օգոստոսին վերադարձվել է Օրինակելի գունդ։ 1848-ի մարտին ուղարկվել է Մեծ Իշխան Միխայիլ Պավելի (Մեծ Իշխան Նիկոլայ Նիկոլայի) Կայսերական Մեծության դրագունների գունդը։ 1851-ի փետրվարի 16-ին նշանակվել է հրամանատար Սաքսեն-Վեյմարի Թագաժառանգի՝ Մեծ Դուքսի Գուսարների գունդը։ 1852-ի փետրվարի 2-ին նշանակվել է Նորին Մեծության Մեծ Իշխան Նիկոլայ Նիկոլայի դրագունների գնդի հրամանատար։  1849թ. մասնակցել է է լեհ ապստամբների դեմ արշավանքներին,  Հունգարիայում և Տրանսիլվանիայում՝ ապստամբությունների զսպմանը[1]։

Իոսիֆ Միխայիլի Կուկոլևսկու գրեթե ողջ զինվորական ծառայությունը կապված է Տվերի դրագունների գնդի հետ։

Տվերի դրագունների գունդը 1801 թվականին ստացել է այդ անվանումը՝ կայսր Պավել I հրամանով։ Դեռևս 1798 թ. ձևավորված գնդի մարտական պատմությունը սերտորեն կապված էր 19-րդ դարում Ռուսաստանի կովկասյան սահմանների պաշտպանության հետ, երբ գունդը տեղակայված էր Վրաստանում ՝ Կախեթիայում, Դեդոփլիս-Ցկարո տեղանքում, որն այդ ժամանակ կրում էր,, Թագավորական հորեր,, անվանումը։

Ավելի քան հարյուրամյա պատմության մեջ՝ գնդի (գունդը կազմալուծվել է 1918 թ.-ին) շատ փառավոր սխրանքներ կան, բայց գնդի տարեգրության հատուկ էջը կապված է 1854-1856 թթ.-ի Ռուս-թուրքական պատերազմին նրա մասնակցության հետ, որը հայտնի է ավելի շատ որպես Ղրիմի պատերազմ, և 1877-1878 թթ.-ի Ռուս-թուրքական պատերազմին, որը մենք գիտենք՝ որպես օսմանյան լծից Բուլղարիայի ազատագրման պատերազմ։

Այդ պատերազմներին գունդը մասնակցել է մարտական գործողություններին, որոնք ծավալվել են ժամանակակից Հայաստանի տարածքում։ Գունդը գրոհել է նաև Կարս ամրոցը։

Տվերի դրագունների գնդի զոհված սպաները հուղարկավորվել են Հայաստանի Գյումրի քաղաքում ՝Պատվո բլրի վրա[2]։

Կարճ ժամանակագրություններից ներկայացրած է «Տվերի դրագունները Կովկասում» վերատպված պարբերականում, որը հրատարակել է «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան» բարեգործական հիմնադրամը (Տվեր, 2022), հետևում է, որ գունդը 1853 թվականի դեկտեմբերի 6-ին դուրս է եկել Կուրսկի նահանգի Բելգորոդից՝ Կովկասյան առանձին կորպուսի զորքերն ուժեղացնելու համար։ 1854 թվականի մարտի 15-ին այն ժամանեց Թիֆլիս, մարտի 23-ին՝ Պրիվոլնոյե և Վորոնցովկա գյուղեր և մտավ Ալեքսանդրապոլի ջոկատի կազմի մեջ։  Մայիսի 6-ին ջոկատը մտավ Ալեքսանդրապոլ։ Մայիսի 29-ին I դիվիզիոնը մասնակցել է թշնամական զորքերի տեղակայման և ուժերի մասին հետախուզությանը՝ կազմակերպված գեներալ Վասիլի Բեբուտովի կողմից (1791-1858) Արփաչայ  գետի մոտակայքում։  Հուլիսի 24-ին ամբողջ գունդը կռվում է Քյուրյուք-դարի մոտ և տիրանում է թուրքական 12 հրանոթային մարտկոցին։ Բախվելով թշնամու մարտական կարգի կեսին՝ մի քանի թուրքական գումարտակներ ու էսկադրոններ է ջախջախում, տանում հակառակորդի 5 հրանոթ։

Նույն գրքում Կուկոլևսկուն անվանում են ,,մարտերում փորձված մարտիկ, որն իր գրեթե ողջ ծառայությունն անցկացրել է Տվերի գնդում[3]։

Կյուրյուկ-Դարեի ճակատամարտում Ի. Կուկոլևսկին վիրավորվել է ձեռքի հետևի մասում, բայց մնացել է գնդում։ Սակայն հաջորդ՝ 1855 թ. ռազմական արշավը դարձավ գեներալի համար ճակատագրական։ Կովկասյան ռազմական գործողությունների թատրոնում տեղի ունեցած իրադարձությունները մոտենում էին առանցքային պահի՝ ճակատամարտ Կարսի ամրոցի համար։  Օգոստոսի 26-ին Կարսի մոտակայքի  պաշտպանությամ ժամանակ Տվերի դրագունները հայտնվել են թուրքական հրետանու գնդակոծության տակ։   Միջուկներից մեկը անցավ ձիու միջով և ծանր վիրավորեց Կուկոլևսկուն։

      Գնդի հրամանատարին տեղափոխում են ճամբար, որտեղ նա կրում է ոտքի անդամահատումը։ Մի քանի օր Կուկոլևսկին դեռ անգիտակից էր.որոշ ժամանակ անց  նա արեց վերջին կարգադրությունները և հաստատեց նախկինում գրված կտակը։

      Իր անձնական միջոցները գեներալը կտակեց գնդի եկեղեցու զարդարմանը, գնդի յուրաքանչյուր էսկադրոնի համար ահռելի ձիեր ձեռք բերելու, ինչպես նաև, ոչ մեծ գումարներ՝ մերձավոր ենթասպաներին։ Բելգորոդում գերշտատ ձիերի և ունեցվածքի,  այդ թվում նաև մանեժի վաճառքից ստացած գումարները պետք է ուղարկվեին կնոջն ու դստերը։ Կայսեր Նիկոլայ I նվիրած ոսկե սուրը պետք է ուղարկվեր ընտանիքին և «ցեղից ցեղ ուղիղ ժառանգությամբ փոխանցվեր կին կամ տղամարդ արմատ ժառանգորդներին»։

Պարգևները՝

Շքանշանների ասպետ՝

- Սուրբ Գևորգի 3-րդ աստիճանի

- Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի ժապավենակապով

- Սբ. Աննայի 2-րդ աստիճանի Կայսերական թագով

- Սաքսեն-Վեյմարի Սպիտակ Բազեի 2-րդ աստիճանի

- արծաթե մեդալ Հունգարիայում և Տրանսիլվանիայում 1849 թ. ապստամբության զսպման համար

Ինչպես նաև տարբերանշաններ՝

- Լեհաստանի՝ ռազմական արժանապատվության 4- րդ աստիճանի

- 20 տարվա ընթացքում անարատ ծառայության համար

Ամուսնացած էր տիտղոսային խորհրդական Ֆեոկտիստովի դստեր՝ Եկատերինա Նիկոլայի հետ։ Նատալիա դուստրը ծնվել է 1836-ի մայիսի 25-ին։

Դավանում  էր  ուղղափառություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կովկասյան-լեռնային, պարսկական, թուրքական և Անդրկասպյան երկրամասերում պատերազմների ժամանակ Կովկասյան զորքերի կորուստների մասին տեղեկությունների ժողովածու։ 1801-1885 թթ.:. Թիֆլիս.: հրատ.՝ Յ. Ի. Լիբերմանի տպարան,. 1901.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. «Գեներալ Կուկոլևսկու վերջին մենամարտը Կարսի համար».
  3. Տվերի դրագունները Կովկասում. Տվեր. Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամ. 2022.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)