Ինտերակտիվ լրագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինտերակտիվ լրագրություն (անգլ.՝ interactive journalism), սա լրագրության ժամանակակից տեսակ է, որի շնորհիվ որևէ իրադարձության ականատես դարձած լսարանը կարող է ներդրում ունենալ մեդիադաշտում և համագործակցել ԶԼՄ-ների հետ։ Ինտերակտիվ լրագրության մեջ ակտիվորեն օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաները, հատկապես, Web 2.0-ը, երբ օգտատերերը ստեղծում են բովանդակություն։ Ավելի վաղ տպվող թերթերն օպերատիվ նորություններ տրամադրող միակ աղբյուրն էին[1]։ Հիմա թերթերը ավելի քիչ են պահանջված, քան ինտերնետը, քանի որ հենց այնտեղ է գտնվում ամբողջ լսարանը, որը, ստանալով լուրը, անմիջապես քննարկում է այն ֆորումներում և մեկնաբանություններում։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԶԼՄ-ները հիմա ընտրության առջև են կանգնել՝ լինել ճանաչված, հասանելի տեղեկատվության աղբյուր կամ դուրս գալ շուկայից։

Լրատվական ընկերություններն այժմ ընտրել են կոնվերգենցիան։ Կոնվերգենցիան նրանում է, որ նյութեր ստեղծելու ժամանակ օգտագործվում են սոցիալական ցանցեր (օրինակ, մեջբերվում են որոշ օգտատերերի կարծիքները), վիդեոներ (օրինակ՝ ներկաների նկարահանած տեսանյութերը, տեսահոլովակները, որոնք ստեղծվել են հատուկ սյուժեի համար)։ Նաև հանդիպում է մեդիայի և հասարակ օգտատերերի (որոնք մասնագիտորեն կապ չունեն ԶԼՄ-ների հետ) կոնվերգենցիա։

Ինտերակտիվ լրագրությունը անմիջապես գործ ունի այնպիսի գիտության հետ, ինչպիսին է պատմությունը, քանի որ դրա վերջնարդյունքն ըստ էության, ժամանակակից տարեգրություններն են, որոնցով սերունդները կկարողանան նկարագրել մեր պատմությունը։

Սակայն 21-րդ դարում ԶԼՄ-ների համար խնդիրն այն է, որ հասարակությունը կարող է այլևս կախված չլինել լուրերից, այլ կարող է ինքնուրույն լուրեր հաղորդել։

Բլոգները որպես ինտերակտիվ լրագրության ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերակտիվ լրագրության ամենատարածված գործիքներից մեկը բլոգներն են, որոնք թույլ են տալիս հրապարակել ականատեսների կամ նրանց լրատվական հաղորդագրությունները, ովքեր ունեն փորձ կամ հետաքրքրություն որոշակի առարկայի նկատմամբ։ Բլոգերները հաճախ մեջբերում և հղում են կատարում նորությունների հոդվածներին, իսկ հիմնականում լրագրողները հաճախ մտքեր են ստանում բլոգից, որը նրանք հսկում են[2]։

Որպես հայտնի և ստացված բլոգի օրինակ կարելի է դիտարկել «The Huffington Post»-ը։ Այն անգամ կոչվել է տպագրվող թերթի նմանությամբ։ Այս բլոգը վերլուծում է տարբեր ոլորտների նորությունները՝ զվարճանքներից մինչև քաղաքականություն։ Այս բլոգը գոյություն ունի 2005 թվականից, և մեկ տարի անց այնտեղ խոշոր բանկերից մեկի կողմից 5 միլիոն դոլարի ներդրում է արվել։ Հիմնադրվելուց ընդամենը 6 տարի անց, մի խոշոր ընկերություն ձեռք է բերել այս բանկը, և այս բլոգի հիմնադիրներից մեկը այս ընկերությունում բարձր պաշտոն է ստացել՝ կապված բլոգի զարգացման հետ։

«TechCrunch»-ը տեխնոլոգիաների հետ կապված բլոգ է, որը նույնպես ստեղծվել է 2005 թվականին։ Այս բլոգը թարգմանվում է մի քանի լեզուներով։ Բլոգի արժեքը կազմում է մոտ 100 միլիոն դոլար։ Բլոգը ինտեգրված է հասարակությանը. նրա հիման վրա անց են կացվել օֆլայն խորհրդաժողովներ, «սթարթափերի պատերազմներ», կազմակերպվել զեկույցներ` տեղեկատվական տեխնոլոգիաների թեմայով։

Բջջային հավելվածները որպես ինտերակտիվ լրագրության ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր օրերում մարդիկ ակտիվորեն օգտագործում են հեռախոսներ, որոնք ոչ միայն ուղղակի մարդկանց միջև կապի միջոց են, այլև դարձել են մարդկանց արտաքին աշխարհի հետ կապի միջոց։ Լրատվական բջջային հավելվածները հարմար միջոց են` հասանելիության արագության, տեղեկատվության համալրման, ըստ հետաքրքրությունների նորությունների տեսակավորման հնարավորությունների տեսանկյունից։

Որոշ ծրագրեր թույլ են տալիս պահպանել նորությունները` օֆլայն ուսումնասիրելու համար։ Ծրագրերը նաև ունեն տեղեկության մշակման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են, օրինակ, աշխարհի քարտեզի վրա նորությունների ցուցադրումը, որպեսզի օգտատերը կարողանա ընտրել իրեն հետաքրքրող երկրի նորությունները։

Որպես հաջողված նորությունների ծրագրեր, օրինակ կարելի է բերել «Feedly», «News360», «Newsy», «NowThisNews», «NewsMap» հավելվածները։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«The New York Times»-ի ինտերակտիվ լրագրության բաժնի նախկին ղեկավար Արոն Փիլհոֆերը կարծում է, որ ինտերակտիվ նյութերը պետք է առաջնային լինեն այսօրվա լրատվամիջոցների համար։

Որոշ դեպքերում նյութն ավելի լավ ներկայացնել ինֆոգրաֆիկայի, այլ ոչ թե պատմողական ձևով։ Որոշ տեղեկություններ պետք է հաղորդեն հենց ընթերցողները։ Օրինակ՝ ԱՄՆ-ի 2012 թվականի նախագահական ընտրություններում սովորական մարդիկ The New York Times-ի պահանջով ընտրատեղամասերից լուսանկարներ էին ուղարկում Instagram-ին։ Նյութի այս կերպ ներկայացումն ավելի հետաքրքիր էր, քան պրոֆեսիոնալ լուսանկարների օգտագործումը։

Որպեսզի ապագայում ինտերակտիվ լրագրությունը շարունակվի գոյություն ունենալ, լրագրողները պետք է ծրագրավորողներից և ծրագրեր մշակողներից նոր բաներ սովորեն և կատարելագործվեն։

«Լրագրողները պետք է սովորեն ընդլայնել հորիզոնները, հասկանալ, թե ինչպես ներկայացնել այս կամ այն պատմությունը»[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лазутина Г. В., Распопова С. С.. Жанры журналистского творчества: Учеб. пособие для студентов вузов / Г. В. Лазутина, С. С. Распопова. — М.: Аспект Пресс. 2011
  2. Janet Kolodzy, Convergence Journalism: Writing and Reporting Across the News Media, Google Books
  3. https://lenta.ru/articles/2013/07/01/pilhofer/

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лазутина Г. В., Распопова С. С.. Жанры журналистского творчества: Учеб. пособие для студентов вузов / Г. В. Лазутина, С. С. Распопова. — М.: Аспект Пресс. 2011
  2. Janet Kolodzy, Convergence Journalism: Writing and Reporting Across the News Media, Google Books
  3. Лазутина Г.В, Распопова С.С., научная статья "Интерактивная журналистика как особая жанровая группа"
  4. Наркотова Залина, научная статья "Интерактивная журналистика как инновационная тенденция развития компетенций государственного служащего"
  5. Калмыков А.А.. Интерактивная гипертекстовая журналистика в системе отечественных СМИ / Научное издание — Москва. 2009
  6. Под редакцией профессора В.В. Тулупова. КОММУНИКАЦИЯ В СОВРЕМЕННОМ МИРЕ. 2005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]