Ինդոնեզական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդոնեզական ստվերների թատրոն

Ինդոնեզական թատրոն երկարատև ժամանակաշրջանում կազմավորվել է բեմական տարբեր ինքնատիպ արտահայտչամիջոցներով օժտված ավանդական թատրոն։ Դիմակների թատրոնում դերասանները հանդես են գալիս դիմակներով և կիրառում մնջախաղի ու պարի արտահայտչամիջոցներ (հիշվում էդ 9-րդ դարից)։ Հանրահայտ են նաև ստվերների թատրոնը (11-րդ դարից) և հարթ փայտե տիկնիկների թատրոնը։ 19-20-րդ դարերի սահմանագծում ձևավորվել է նաև ժամանակակից թատրոնը՝ կետոպրակ և լուդրուկ, որոնք ավանդական արտահայտչամիջոցները զուգորդում են եվրոպականին։ Կազմակերպվել են նաև արդի եվրոպական թատրոնին ավելի մոտ թատերախմբեր, որոնց խաղացանկում ազգային դրամատուրգներից բացի ներկայացվում են Հ. Իբսենի, Ա. Չեխովի և ուրիշների գործերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 339 CC-BY-SA-icon-80x15.png