Իմ վերևում արևը մայր չի մտնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ վերևում արևը մայր չի մտնում
ռուս.՝ Надо мною солнце не садится
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա[1] և կինոկատակերգություն[1]
Թվական2019
ԿինոընկերությունՍախաֆիլմ
Տևողություն108 րոպե

«Իմ վերևում արևը մայր չի մտնում» (յակուտ.՝ Мин үрдүбэр күн хаһан да киирбэт, ռուս.՝ Надо мною солнце не садится), 2019 թվականի ռուսական ֆիլմ, որը ստեղծել է «Սախաֆիլմ» ստուդիան։ Մասնակցել է Մոսկվայի 41-րդ միջազգային կինոփառատոնին։ Նկարահանվել է Նիկոլայ Լուգինովի «Քարե հրվանդան» վիպակի հիման վրա[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր հետ վիճելուց հետո Ալթանը գնում է աշխատելու Հեռավոր Հյուսիս։ Նա պետք է մեկ ամիս միայնակ անցկացնի ամայի կղզում։ Բայց շուտով Ալթանի համար հայտնվում է հարևան՝ ծերունի Բայբալը։ Վերջինս եկել է այդտեղ անցկացնելու իր վերջին օրերը և Ալթանին խնդրում է իրեն թաղել իր կնոջ կողքին։

Տղան իմանում է, որ երիտասարդ տարիքում ծերունու աղջիկը անհետ կորել է։ Նա ծերունուն համոզում է ստեղծել ժամանցային տեսաբլոգ, որպեսզի գտնեն նրա դստերը և միևնույն ժամանակ հետաձգեն ծերունու մահվան օրը։ Ամեն օր Ալթանն ամեն ինչ անում է, որպեսզի ծերունին ցանկանա ևս մեկ օր ապրել...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան Կոնստանտինով – Ալթան
  • Ստեպան Պետրով – Բայբալ
  • Ինակենտի Լուկովցև – Ալթանի հայրը
  • Անատոլի Կիրիլին – Ալթանի հորեղբայրը

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի XXXXI միջազգային կինոփառատոն, Հանդիսատեսի համակրանք մրցանակ[3]
  • Ասիական կինոյի խթանման ցանցի (NETPAC) մրցանակ[4]
  • «Ոսկե ագռավ» 3-րդ միջազգային արկտիկական կինոփառատոն, ժյուրիի մրցանակ լավագույն խաղարկային ֆիլմի համար[5]

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի XXXXI միջազգային կինոփառատոն, մրցանակ լավագույն ֆիլմի համար — Ոսկե «Սուրբ Գեորգի»[6]
  • Շանհայի կինոյի և հեռուստատեսության XXII միջազգային փառատոն (SIFF), Կինոնկարը ստացել է Մամուլի մրցանակ Լավագույն ֆիլմի համար և հանդիսատեսի համակրանքի մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Якутскую ленту "Надо мною солнце не садится" представили на основном конкурсе ММКФ». ТАСС. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  3. Вероника Аммосова. «Кинолента «Надо мною солнце не садится» получила ещё два спецприза на ММКФ». ЯСИА. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  4. «ММКФ 2019: якутская картина получила две первые награды фестиваля» (ռուսերեն). www.proficinema.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  5. Нинель ГУСЕВА | Сайт «Комсомольской правды» (2019 թ․ մայիսի 27). ««Надо мною солнце не садится» стал лучшим игровым фильмом кинофестиваля «Золотой ворон»». KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  6. «Московский международный кинофестиваль в 41-й раз назовет победителей». ТАСС. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]