Իմպոլինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Իմպոլինյան», Հսկա սալոր, Ջոյենթ Պրուն, սալորենու ամերիկյան սորտ։ Ստացված է Վենգերկա Աժանյան և Պոնդա սերմնաբույսի խաչասերումից (հեղինակ՝ Լ. Բերբանկ)։ Մշակում են հանրապետության գյուղատնտեսական բոլոր գոտիներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառն ուժեղաճ է, խիտ և ձգված պսակով։ Պտղաբերությունն սկսվում է տնկման 3-4-րդ տարում։ Պտուղը՝ խոշոր (50-60 գ), հակառակ-ձվաձև, հիմքը՝ ձգված։ Մաշկը՝ հաստ, պինդ, պտղամսից անջատվող, մուգ կարմիր, ուժեղ պատված մանր վարդագույն բծերով, ամբողջովին ծածկված գեղեցիկ մանուշակագույն փառի հաստ շերտով։ Պտղամիսը՝ կորիզից լավ անջատվող, թափանցիկ, սաթագույն, նուրբ, հալվող, շատ հյութալի և քաղցր, կորիզի մոտ թեթևակի թթվաշ։ Պտուղների հասունացումը՝ օգոստի վերջին։ Բերքատվությունը՝ 150-200 ց/հա։ Ինքնմուլ է։ Լավագույն փոշոտիչներն են՝ Ռենկլոդ Ալտանա, Վենգերկա Իտալական, Անա Շպետ սորտերը։ Փոխադրունակ է, միջին ցրտադիմացկուն, բարձր երաշտադիմացկուն, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն։ Լավագույն աղանդերային սորտերից է, պիտանի է նաև վերամշակման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։