Իլյա Գապոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Գապոնով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 25, 1997(1997-10-25)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Օրյոլ, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015—2018 Ռուսաստան Ստրոգինո 57 (0)
2018— Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 18 (0)
2018—  Ռուսաստան Սպարտակ-2 (Մոսկվա) 51 (1)
Ազգային հավաքական
2017 Ռուսաստան Ռուաստան (ուս.) 5 (0)
2018 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 4.4.2021:

Իլյա Սերգեևիչ Գապոնով (ռուս.՝ Илья Сергеевич Гапонов, հոկտեմբերի 25, 1997(1997-10-25)[1], Օրյոլ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով զբաղվե սկսել է Օրյոլ քաղաքի № 3 ՄՊՄԴ-ում։ Մեկ տարի անցկացրել է Մոսկվայի «Կռիլյա Սովետովի» դպրոցում և տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ», բայց հետո վերադարձել է Օրյոլ։ 14 տարեկանում տեղափոխվել է Եգորևսկի «Մաստեր Սատուրն», իսկ 16 տարեկանում հայտնվել է Մոսկվայի «Ստրոգինոյում»։

Սկսել է խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում, սակայն «Ստրոգինոյում» վերաորակվել է կենտրոնական պաշտպան։ 17 տարեկանից սկսել է հանդես գալ «ստրոգինցիների» հիմնական կազմում Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջնությունում՝ նորամուտը նշելով 2015 թվականի հուլիսի 20-ին «Դոլգոպրուդնիի» դեմ խաղում (1:1)։ Դիտումների է մասնակցել «Տամբով» և «Զենիթ-2» ակումբներում, սակայն տեղափոխությունը չի կայացել[2]։

«Ստրոգինոյի» հետ պայմանագրի ավարտից հետո 2018 թվականի ամռանը փորձաշրջան է անցել Մոսկվայի «Սպարտակում» և արդյունքում պայմանագիր է կնքել «կարմրասպիտակների» հետ։ Հուլիսի 23-ին «Սպարտակ-2»-ի կազմում նշել է նորամուտը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում՝ մասնակցելով Կուրսկի «Ավանգարդի» դեմ խաղին (0:0), իսկ օգոստոսի 12-ին խփել է առաջին գոլը՝ աչքի ընկնելով «Խիմկիի» դեմ խաղում (3:1)[3]։

Առաջնության հաջող մեկնարկից հետո «կարմրասպիտակների» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի կողմից գովեստի է արժանացել[4] և սկսել է ընդգրկվել հիմնական թիմի հայտացուցակում։ 2018 թվականի սեպտեմբերին ընդգրկվել է «Սպարտակի» հայտացուցակում Եվրոպայի լիգայի խմբային փուլում[5]։ 2019 թվականի ձմեռային հավաքն անցկացրել է «Սպարտակի» առաջին թիմի հետ[6] և մասնակցել ընկերական խաղերին։ 2019 թվականի ապրիլի 25-ին Իլյան «Սպարտակի» հիմնական կազմում նշել է նորամուտը Տուլայի «Արսենալի» դեմ Ռուսաստանի առաջնության խաղում (0:3)՝ դաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում[7]։

2020 թվականի մարտի 12-ին նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ մինչև 2024 թվականի ամառը[8]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսին Ռուսաստանի ուսանողական հավաքականի կազմում մասնակցել է Թայբեյում անցկացվող ամառային Ունիվերսիադային[9]՝ թիմի հետ զբաղեցնելով 6-րդ տեղը։ 2018 թվականի սեպտեմբերին առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական։ Նորամուտը նշել է սեպտեմբերի 7-ին Եգիպտոսի հավաքականի (մինչև 21 տարեկան) դեմ ընկերական խաղում (1:1)[10]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի ապրիլի 4-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Ստրոգինո ՊՖԼ 2015/16 14 0 0 0 14 0
2016/17 20 0 1 0 21 0
2017/1823 0 1 0 - 0 1
Ընդհանուր 57 0 2 0 59 0
Ռուսաստան Սպարտակ Պրեմիեր լիգա 2018/19 5 0 0 0 5 0
2019/20 4 0 1 0 5 0
2020/21 9 0 2 0 11 0
Ընդհանուր 18 0 3 0 21 0
 Ռուսաստան Սպարտակ-2 (Մոսկվա) ՖԱԼ 2018/19 27 1 27 1
2019/20 14 0 14 0
2020/21 10 0 10 0
Ընդհանուր 51 1 51 1
Ամբողջ կարիերա 126 1 5 0 131 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. "Он был никому не нужен": кто такой Илья Гапонов, который дебютировал в «Спартаке», Спорт-Экспресс (25 апреля 2019)
  3. Химки — Спартак-2 (1:3). ФНЛ 2018-19. Протокол матча, Sportbox.ru (12 августа 2018)
  4. Леонид Федун: «Возможно, подпишем свободного агента, но точно не Таски», Sportbox.ru (5 сентября 2018)
  5. «Спартак» заявил на Лигу Европы Кутепова и Еременко, Sportbox.ru (3 сентября 2018)
  6. «Спартак» вылетел на первый сбор в ОАЭ, Спорт-Экспресс (9 января 2019)
  7. Арсенал — Спартак (3:0). Премьер-Лига 2018-19. Протокол матча, Sportbox.ru (25 апреля 2019)
  8. ««Спартак» продлил контракты с Гапоновым и Оганесяном». spartak.com. «Спартак». 2020 թ․ մարտի 12. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  9. Студенческая сборная РФ, обыгравшая Бразилию и Италию: Мы бьёмся друг за друга, Life.ru (23 августа 2017)
  10. Россия (U-21) — Египет (U-21) (1:1). Товарищеские матчи 2017-18. Протокол матча, Sportbox.ru (7 сентября 2018)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Գապոնով» հոդվածին։