Վլադիմիրյան ֆուտբոլի սան է։ ԽՍՀՄ առաջնություններում հանդես է եկել տեղական «Տորպեդոյի» կազմում։ 1992 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է Մոսկվայի «Ասմարալ», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջին առաջնությանը։ Հաջորդ տարի հանդես է եկել Մոսկվայի «Տորպեդոյում»։ 1994 թվականին տեղափոխվել է Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ», որի կազմում խաղացել է հինգ խաղ։ Այնուհետև Առաջին լիգայում խաղացել է «Տորպեդոյում» (Վլադիմիր) և «Սատուրնում»։ Կարիերան ավարտել է Շույի «Սպարտակ-Տելեկոմում»։