Ժողովրդավարական ուղի կուսակցություն
Ժողովրդավարական ուղի կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Մանուել Գասպարյան |
Հիմնադիր | Մանուկ Գասպարյան |
Հիմնադրված | 2006 թվական |
Ժողովրդավարական ուղի կուսակցություն, քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Այն գլխավորում է Մանուել Գասպարյանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդավարական ուղի կուսակցությունը հիմնադրվել է 2006 թվականին և ղեկավարում է խորհրդարանի նախկին անդամ և կուսակցության հիմնադիր Մանուկ Գասպարյանի որդին՝ Մանուել Գասպարյանը[1]։ Կուսակցությունը եղել է Հայ ազգային կոնգրեսի անդամ[1][2]։ Ներկայումս կուսակցությունն Ազգային ժողովում ներկայացուցչություն չունի և գործում է որպես արտախորհրդարանական ուժ։
2018 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցությունը հայտարարել է իր աջակցությունը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանը[3][4]։
Կուսակցությունը բոյկոտել է 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվելու են[5]։ 2021 թվականի դեկտեմբերին կուսակցությունը հռչակագիր է ստորագրել ավելի քան մեկ տասնյակ այլ քաղաքական կուսակցությունների հետ, որոնք կոչ են անում կառավարությանը հարգել երկրում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները[6]։
Ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցությունը մասնակցել է 2007 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ հավաքելով ձայների 1,05%-ը։
Կուսակցությունը մասնակցել է 2012 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ հավաքելով ձայների 0,36%-ը։
Տեղական ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցության մի քանի անդամներ 2013 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել են «Ժառանգություն» կուսակցության Բարև Երևան դաշինքի կազմում։ Դաշինքը զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով ձայների 8,48%-ը[7]։
Կուսակցությունը մասնակցել է Երևանի ավագանու 2018 թվականի ընտրություններին և Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել Մանուել Գասպարյանի թեկնածությունը[8][9]։ Ընտրությունների արդյունքում կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների ընդամենը 0,22 տոկոսը՝ չկարողանալով ոչ մի մանդատ ստանալ Երևանի քաղաքային խորհրդում[10]։ Ընտրություններից հետո կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ««Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն».
- ↑ ««Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին. քաղաքապետի թեկնածուն հայտնի է». news.am.
- ↑ «Ժողովրդավարական ուղի կուսակցությունը սատարում է «Սասնա ծռերին»». ՀՐԱՊԱՐԱԿ. 2018 թ․ դեկտեմբերի 3.
- ↑ ««Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ընտրություններում սատարում է «Սասնա Ծռեր» կուսակցությանը».
- ↑ ««Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհրդի կոչը | Առավոտ - Լուրեր Հայաստանից».
- ↑ LLC, Helix Consulting. «Համայնքներում բռնաճնշումների նպատակն է ձերբակալել բոլոր այն անձանց, ովքեր փորձում են խանգարել հակապետական իշխանությունների հայրենավաճառ ծրագրերին․ մի շարք կուսակցությունների հայտարարությունը - Այսօր' թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am.
- ↑ ««Բարև Երևան» դաշինքի ընտրացուցակ». www.heritage.am.
- ↑ ««Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. ցուցակը կգլխավորի Մանուել Գասպարյանը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ ««Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ցանկանում է Երևանի ավագանիում ունենալ 50+1% ձայն». armenpress.am.
- ↑ «Հայտնի են 65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները».
- ↑ ««Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է վարչապետին և երևանցիներին՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ». shabat.am.