Ժողովուրդի ձայն (թերթ, Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովուրդի ձայն
Տեսակշաբաթաթերթ
Գլխավոր խմբագիրԳուրգեն Թահմազան
Հիմնադրվել է1919
Հրատարակման վայրՓարիզ

«Ժողովուրդի ձայն», հասարակական-քաղաքական շաբաթաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է ձախ սոցիալական ուղղվածություն։

Լույս է տեսել 1919–1920 թվականներին Փարիզում։ Հիմադիր-խմբագիր՝ Գուրգեն Թահմազան։

Լուսաբանել է արևմտահայության ազատագրական պայքարի դրվագներ, անդրադարձել Հայ դատին, զբաղվել հայ որբերի ճակատագրով, տարագրյալ հայերի՝ հայրենիք վերադառնալու հարցերով։

Տպագրել է հրապարակախոսական նյութեր, սոցիալ-քաղաքական խնդիրներին նվիրված հոդվածներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։